Քրեագիտության 27-ամյա ասպիրանտ Ալեքսանդր Լ.-ն աշխատում էր ինքնասպանության թեմայով դիսերտացիայի վրա: Սակայն նա չի կարողացել պաշտպանել՝ դասախոսները նրան ուղարկել են նյութերի հետագա մշակման:
Դրանից մի քանի օր անց Ալեքսանդրը դուրս է եկել իր բնակարանի շքամուտք, որտեղ կախվել է սպիտակեղենի պարանից: Նա մահից առաջ թողել է գրություն՝ խնդրելով ոչ մեկին չմեղադրել տեղի ունեցածի համար, և խոստովանել է, որ վաղուց էր պատրաստվում գիտակցաբար հեռանալ կյանքից: