Friday, 19 04 2024
19:10
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
19:00
Սպիտակ տան ներկայացուցիչն ու Ուկրաինայի վարչապետը քննարկել են ռեֆորմները
ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեն կայցելի Թուրքիա
18:40
G7-ի երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
18:30
Հնդկաստանը Ֆիլիպիններին հրթիռներ է վաճառում
18:20
Ալիևն ու Շոլցը կհանդիպեն
«4 գյուղերով» Փաշինյանը Ալիևին քարշ է տալիս սահմանազատման գործնթացի մեջ
ՀՀ համար Լավրովը՝ «բլիթ», Զախարովան՝ «մտրակ»
18:10
Ալիևն ու Պուտինը կհանդիպեն ապրիլի 22-ին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:01
ԵՄ-ը կարող է Ուկրաինային Patriot համակարգեր տրամադրել
Ռուս խաղաղապահների «սուրբ տեղի» դատարկությունը
Սահմանազատման հանձնաժողովները մի շարք կարևոր հարցերում պայմանավորվածության են եկել
«ՌԴ-ն նոր բանակցությունների դեպքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
208 մլն դրամի անարդյունավետ ծախս. ՊՎԾ-ն խախտումներ է հայտնաբերել դպրոցաշինության ոլորտում
Իրանն ու Իսրայելը կդադարեն ուղիղ հարվածներ հասցնել. CNN
17:46
Ուկրաինան հայտնել է, որ Դնեպրոպետրովսկի մարզի գնդակոծության հետևանքով կա 8 զոհ
Առաջին անգամ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. Վարչապետի աշխատակազմ
Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները
Հուշանվեր-թղթադրամների իրացման նոր դեպքեր
17:30
G7-ի երկրները կքննարկեն Իրանին Իսրայելի ենթադրյալ հարվածի շուրջ ստեղծված իրադրությունը
Օտարերկրացի 19-ամյա աղջիկը ճանաչվել է անմեղսունակ. նախաքննությունն ավարտվել է
17:10
ԱՄՆ-ն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում արգելափակել է Պաղեստինի ընդունումը որպես կազմակերպության լիիրավ անդամ
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:53
Բլինքենը հայտարարել է, որ G7-ը ցանկանում է թուլացնել Իսրայելի և Իրանի միջև լարվածությունը և պատասխանատվության ենթարկել Թեհրանին
Սիրիայի արևելքում ահաբեկիչների հարձակման հետևանքով զոհված զինվորների թիվը հասել է 29-ի
Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում. Գոռ Աբրահամյան
16:50
ԱՄՆ պետքարտուղարության Կովկասի հարցերով խորհրդական Լուի Բոնոն այցելել է Վրաստան
Թուրքիայում 4.5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Էկոնոմիկայի նախարարը ԱՄԷ դեսպանի հետ քննարկել է տնտեսական հարցեր

Կուբայից Ամերիկա՝ «չերեզ Հայաստան». կուբացի կինը խաբելով ազգակիցներին հասցրել է Երևան՝ ԱՄՆ ուղարկելու խոստումով

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Կենտրոն վարչական շրջանի տարածքում գտնվող մասնաշենքում Արշակ Վարդանյանի նախագահությամբ շարունակվեց կուբացի երկու կանանց՝ մայր և դուստր Բառբառա Լիմոնտա Մեգռետիի և Լեյինե Գոմես Լիմոնտայի գործով դատական քննությունը:

Կուբացի մայր և դուստրը Հայաստանում մեղադրվում են խարդախության եղանակով իրենց համերկրացիների առանձնապես խոշոր չափերի գույքը հափշտակելու համար՝ երկու դրվագով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

Այս գործով ևս մեկ անձի՝ ամբաստանյալ Լեյինեի ամուսնու նկատմամբ հայտարարվել էր հետախուզում: Վերջինս հայտնաբերվել է ՌԴ տարածքում… Գործի նրա մասն անջատված է առանձին վարույթում:

Ըստ մեղադրանքի՝ մայր և դուստր Բառբառան ու Լեյինեն նախնական համաձայնությամբ Հայաստանի տարածքով ԱՄՆ կուբացիների մեկնումը, մշտական բնակություն հաստատելը կազմակերպելու պատրվակով խարդախության եղանակով կատարել են համերկրացիների առանձնապես խոշոր չափերի գույքի հափշտակումը:

Երևանում գտնվող կուբացի Ռոդրիգես Գոմեսը 2016 թվականին գրավոր հաղորդում էր ներկայացրել ՀՀ իրավապահ մարմիններին, որ իր ընտանիքի վեց անդամների՝ ԱՄՆ-ում մշտական բնակության հարցը կազմակերպելու նպատակով համերկրացիները իրենից վերցրել են առանձնապես խոշոր չափերի գումար, բայց մեկնումը Հայաստանից այդպես էլ չեն կազմակեպել, գումարն էլ չեն վերադարձրել:

Գործի նախաքննությունն իրականացվել է ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում:

Նախնական քննությամբ պարզվել է, որ 1962 թվականին ծնված կուբացի կինը՝ Բառբառա Լիմոնտա Մեգռետին, մշտական բնակության նպատակով ԱՄՆ մեկնելու ցանկություն ունեցող իր համերկրացիներին խաբեությամբ համոզել է, թե կարող է կազմակերպել նրանց մեկնումը Կուբայից ԱՄՆ… Հայաստանի տարածքով…

Ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ Գոմեսի ընտանիքի վեց անդամները Հավանա-Մոսկվա-Երևան չվերթով ժամանել են Հայաստան, որտեղ նրանց դիմավորել են Բառբառայի դուստրն ու վերջինիս ամուսինը՝ Յասսեռը:

Ժամանած կուբացիներին ապահովել են ժամանակավոր ապրելատեղով՝ խոստանալով կարճ ժամանակում կազմակերպել նրանց մեկնումը ԱՄՆ:

Անհրաժեշտ փաստաթղթերը ձևակերպելու համար Գոմեսներից վերցրել են առանձնապես խոշոր չափերի գումար՝ 36 հազար 300 դոլար և 2 հազար եվրո: Այդ գումարները Բառբառան, նրա դուստրն ու փեսան, ըստ մեղադրանքի, հափշտակել են, Գոմեսները ԱՄՆ մեկնելու թույլտվություն այդպես էլ չեն ստացել, նրանց գումարը չի վերադարձվել:

Գործով կատարված քննությամբ պարզվել է նաև, որ Բառբառայի, նրա դստեր ու փեսայի գործողություններից տուժել է կուբացի ևս մի ընտանիք, որի մշտական բնակության մեկնումը Կուբայից Ամերիկա՝ «չերեզ Հայաստան»՝ նույն մեխանիզմով իրականացնելու արդյունքում հափշտակվել է 24 հազար 920 դոլար:

Ամբաստանյալ կանանցից՝ մայրը՝ Բառբառա Մեգռետին, գտնվում է կալանքի տակ:

Դուստրը՝ Լեյինեն, ում խնամքին անչափահաս երեխա կա, ազատության մեջ է, նրա խափանման միջոցը ստորագրությունն է չհեռանալու մասին:

Բառբառան ու դուստրը նիհար, ձիգ, կուբայական արտաքինով կանայք են:

Ամբաստանյալ Լեյինեն նորից դատարան էր ներկայացել փոքրիկ որդու հետ: Երեխան դատական ամբողջ նիստի ընթացքում նստեց ու խաղաց մոր մոտ՝ սեղանի տակ…

Դատարանը տուժող Պաուլա Ալպախոյի հարցաքննության փուլում էր:

Նիստի սկզբում ամբաստանյալների շահերի պաշտպաններ, փաստաբաններ Գեորգի Մելիքյանն ու Կիմա Սարյանը անվստահություն հայտնեցին իսպաներեն-հայերեն-իսպաներեն թարգմանություն կատարող թարգմանչուհուն՝ ասելով, թե նախորդ նիստին թարգմանչուհու կատարած թարգմանության մեջ եղել էին անհամապատասխանություններ, որոշ դեպքերում թարգմանչուհին իսպաներեն երկխոսության մեջ էր մտել ցուցմունք տվող տուժողի հետ, իսկ պաշտպանական կողմը այդպես էլ չէր հասկացել՝ ինչ են խոսում նրանք: Պաշտպաններն ասացին, թե ակնկալում են բառ առ բառ, սինխրոն թարգմանություն:

Ի վերջո՝ պաշտպանները բացարկ հայտնեցին թարգմանչուհուն:

Մեղադրողն այն կարծիքը հայտնեց, որ թարգմանչին բացարկելու որևէ հիմք չկա, իսկ պաշտպանների դիրքորոշումը կապեց տուժողի ցուցմունքից գոհ չմնալու հանգամանքի հետ:

Դատարանը մերժեց պաշտպանների միջնորդությունը՝ անձեռնահասության հիմքով թարգմանչին բացարկ հայտնելու վերաբերյալ: Նախագահողը մեջբերեց թարգմանչի՝ օրենքով նախատեսված իրավունքները, այդ թվում՝ թարգմանելիք նյութն իրեն ավելի հասկանալի դարձնելու համար խոսողին լրացուցիչ հարցեր տալու իրավունքը:

Դատարանը հորդորեց, որ թարգմանչուհին տուժողին բացատրի՝ խոսել որոշակի դադարներով, որպեսզի հնարավոր լինի ժամանակին ու անմիջապես թարգմանությունն ապահովել:

Պետք է ասել, որ թարգմանչուհին բավական պատրաստակամորեն էր աշխատում, բայց տուժող կինն իրեն ուղղված հարցերն ընկալելու դժվարություններ էր հանդես բերում:

Դատարանը շարունակեց տուժողի հարցաքննությունը:

Վերջինս ասաց, որ ԱՄՆ-ում մշտական բնակություն հաստատելու համար Կուբայում վաճառել են իրենց տունը:

Բառբառան Կուբայում նրանց համոզել է, որ աղջիկն ու փեսան Հայաստանում են, այնտեղից կարող են տուժողի ընտանիքին մշտական բնակության ուղարկել ԱՄՆ՝ «չերեզ» Մեքսիկա…

Ամբողջ տեղափոխությունը կազմակերպելու համար տուժողի ընտանիքը նախատեսել էր 40 հազար դոլար: Եվս 3 հազար դոլար եղել էր տուժողի թոռան պայուսակում՝ իրենց համար հագուստ և այլ իրեր գնելու համար առանձնացված գումար էր, որը թոռը պայուսակով հանդերձ թողել է ինքնաթիռում՝ դա կորցրել են… Բայց 40 հազար դոլարը Կուբայից բերել են Հայաստան ու մաս-մաս տվել են Բառբառայի փեսա Յասսեռին ու դուստր Լեյինեին:

Լեյինեին տուժողն առաջին անգամ տեսել է «Զվարթնոց» օդանավակայանում:

Կուբայից տուժողի ընտանիքը նախ ինքնաթիռով հասել է Մոսկվա: Յոթ հոգով են եղել, յուրաքանչյուրի ինքնաթիռի տոմսի արժեքը կազմել է 1400 դոլար: Մոսկվայից Երևան թռիչքի համար լրացուցիչ վճարել են ևս 1500 դոլար, տոմսերի հետ կապված փոփոխություն կատարելու համար՝ ևս 300 դոլար:

Երևանյան օդանավակայանում Լեյինեն ու Յասսեռը դիմավորել են նրանց, տարել են Երևանի կենտրոնում գտնվող ինչ-որ հյուրանոց: Տուժողի փեսան հյուրանոցի համար Յասսեռին տվել է 100 դոլար, ապա տվել է նաև 2500 դոլար՝ Երևանում ընտանիքի համար տուն վարձակալելու համար:

Հաջորդ օրը տուժողի ընտանքին հյուրանոցից տեղափոխել են Զեյթուն՝ Լեյինեի արդեն իսկ վարձակալած տուն, որտեղ տուժողների հետ բնակվել է նաև Լեյինեն՝ մանկահասակ երեխայի հետ: Ըստ տուժողի՝ հենց սկզբից իրենց այդ տուն չեն տարել՝ պատճառաբանելով, թե տունը պետք է մաքրվի ու նախապատրաստվի:

Յասսեռն ու Լեյինեն հաջորդ օրը տուժողների ամբողջ ընտանիքին տարել են լուսանկարվելու՝ իբր ԱՄՆ մեկնելու փաստաթղթերը կարգավորելու համար:

Փաստաթղթային ձևակերպումների համար Յասսեռը տուժողի փեսայից վերցրել է 15 հազար 800 դոլար: Լեյինեն ասել է, թե դա շատ քիչ է, ամենաքիչը՝ ևս 7 հազար դոլար պետք է ավելացնեն, որ կարողանան բոլորը մեկնել Հայաստանից:

Տուժող Պաուլայի փեսան ԱՄՆ-ից մաս-մաս Յասսեռի ու Լեյինեի անունով ուղարկել է ևս 7250 դոլար:

Տուժողն ասաց, որ Հայաստանից, ըստ «կազմակերպիչների»՝ պետք է մեկնեին Մեքսիկա՝ այնտեղից էլ պիտի մուտք գործեին ԱՄՆ: Բայց ոչ մի տեղ էլ չէին մեկնել, փաստորեն…

Դատարանում տուժողը տվեց համարյա նույն ցուցմունքը, ինչ տվել էր նախաքննության ժամանակ: Հակասություն կար միայն 40 հազար դոլարը Յասսեռին ամբողջությամբ կամ մաս-մաս տալու հարցում: Ի վերջո տուժողը վերհիշեց, որ այդ գումարը Յասսեռին իր փեսան է տվել մաս-մաս՝ վերը ներկայացված հերթականությամբ՝ ըստ նախաքննական ցուցմունքի:

Տուժող Պաուլայի հարցաքննությունը համարվեց ավարտված:

Մյուս երկու տուժողների վերաբերյալ դատարանը 2018 թվականի հունվարին պատասխան էր ստացել, որ նրանք 2017 թվականի մարտի 4-ին «Զվարթնոց» օդանավակայանից մեկնել են Հայաստանից: Նրանց վերադարձի վերաբերյալ որևէ տեղեկություն չկա:

Դատարանը, լսելով կողմերին, որոշեց այս երկու տուժողների հարցաքննության հարցին անդրադառնալ դատաքննության ավարտին, մինչ այդ՝ շարունակել դատաքննությունը՝ փոխելով ապացույցների հետազոտման հաջորդականությունը:

Հաջորդ դատական նիստը տեղի կունենա մարտի 28-ին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում