Ուզբեկստանի Ֆերգանի մարզում տեղի իշխանությունները ուսուցիչներից պահանջել են հավաքել և հանձնել մետաղի ջարդոն: Այս մասին հայտնում է Xabar.uz-ը՝ հղում անելով ուսուցիչներին, որոնք հրաժարվել են հրապարակել իրենց անունը:
Կրթության ոլորտի աշխատողների խոսքով՝ վարչակազմի ղեկավարը մարզում գտնվող բոլոր 62 դպրոցների և 2 լիցեյների ղեկավարներին հրամայել է հավաքել և հանձնել 10-ական տոննա մետաղի ջարդոն, ինչը նշանակում է յուրաքանչյուր ուսուցչից՝ մոտ 200 կգ մետաղի մնացորդ:
Այսպիսով տեղական իշխանությունները խախտում են երկրի նախագահ Շավքաթ Միրզիևոյի արգելքը՝ կրթության և առողջապահության ոլորտի աշխատողներին մետաղի ջարդոն հանձնելու գործում ներգրավելու մասին: