Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ դպրոցնելում պետք է ուսումնասիրվի թուրքերենի օսմանյան տարբերակը, և մեղադրել է հանրապետական ժամանակաշրջանը թուրքերենի «ոչնչացման» մեջ:
«Սա նորագույն պատմության ամենամեծ խնդիրն է, երբ մեր լեզուն դարձավ քաղաքական բանավեճերի առարկա: Հանուն «լեզվական հեղափոխության» մեր թուրքերենը զոհ է դարձել տհաճ, տխուր և անհոգի բառերի: Մեր ազգի և նրա հին քաղաքակրթության միջև կապը հարցականի տակ է դրվել»,- ասել է Էրդողանը Անկարայի նախագահական համալիրում կոմպոզիտորների մրցույթում հաղթողներին պարգևատրելիս:
«Ես կարծում եմ՝ այն ժամանակաշրջանը, որը ոչնչացրել է մեր լեզվի հարստությունը, անցել է: Բայց նաև կարծում եմ, որ ոչնչացումը շարունակվում է: Ուստի ես համարում եմ, որ ավելի լավ կլիներ, եթե դպրոցներում սովորեին օսմանյան թուրքերեն»,- հավելել է Էրդողանը: