Tuesday, 23 04 2024
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
21:51
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
21:25
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը
Հավաքի ժամանակ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ Պաշտպանի հանձնարարությամբ աշխատանքային խումբ է մեկնել Տավուշի մարզ
Փաշինյանի պատասխանն Էրդողանի շանտաժին
Գավառում ընթանում են ճանապարհների փոսային նորոգման աշխատանքներ
Իջևանում կասեցվել է սանիտարահիգիենիկ նորմերը կոպիտ խախտած «Մայիսյան կամուրջ» հանրային սննդի օբյեկտի գործունեությունը
20:30
Ստոլտենբերգն Ուկրաինային օգնությունն անվանել է ներդրում ՆԱՏՕ-ի անվտանգության մեջ
Իսրայելը 200 օրվա ընթացքում Հորդանան գետի արևմտյան ափին ավելի քան 8,4 հազար պաղեստինցի է ձերբակալել
ԱԳ փոխնախարարը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահը քննարկել են Հարավային Կովկասի գործընթացները
Վարչապետը և Սենատի Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգային հարցեր
ՀՀ նախագահը և Ֆրանսահայերի խորհրդի նախագահը կարևորել են ֆրանսահայ կազմակերպությունների լայն գործունեությունը

Առանց դրսի ներարկումների ներսի ռեսուրսով հեղափոխություն անել հնարավոր չէ

«Մի իմաստուն այսպիսի բան է ասել, որպեսզի իրականությունը փոխես դու պիտի կարողանաս ճանաչել իրականությունը, խորքային հասկանաս ինքը ինչու է այդպիսին։ Եթե դու ունես սխալ պատկերացում և եթե դու մտածում ես ահա այն մարդը, ով վերևում է նա է այս ամեն ինչի մեղավորը, մինչդեռ իրականում կան խորքային պատճառներ, որոնք եղել են այդ մարդու ծնվելուց առաջ, նշանակում է դու մոլորության մեջ ես, չես կարող այդ իրականությունը փոխել»։ Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց քաղաքական վերլուծաբան Արծրուն Պեպանյանը ՝ ընդգծելով, որ դասական քաղական ճանապարհով ընդդիմությունը հաջողության հասնել չի կարող, առաջին հերթին պետք է ճիշտ ախտորոշել խնդիրները, պետք է պատճառները փնտրել գտնել պատմության մեջ, նաև ժողովրդի մենթալիտետով պայմանավորված։

Վերլուծաբանի դիտարկմամբ՝ գլխավոր պատճառներից մեկը նաև այն է, որ 1990 թվականին հայ ազգն անցել է կապիտալիզմի, եթե որևէ հասարակություն անցնում է կապիտալիզմի, այն գլխիվայր շուռ է գալիս, ժողովրդի վատ որակով շերտը դառնում է փողատեր, բարձրանում վերև, նորմալ, բարոյական մարդիկ, իջնում են ներքև: Արծրուն Պեպանյանը ընդգծում է մենք սև գետերի միջև ենք, մեջքի վրա ընկած ենք։

«Պետք է փորձենք հասկանալ, թե որն էր պատճառը, որ 25 տարի մեր բոլոր քաղաքական ընդդիմադիր նախաձեռնությունները ջախջախվեցին։ Ես այն կարծիքին եմ, որ 1996 թ-ի դեպքերից հետո, երբ որ պարզվեց, որ ընտրություններով չի ստացվում նախագահ փոխել քաղաքական դաշտը պիտի հետևություններ աներ և մտածեր, թե որտեղ ենք սխալվել, կամ օրենքների առումով կամ, ժողովրդի առումով, բայց ցավոք սրտի դա չարվեց ու պարբերաբար կրկնվեց։ Ամենակարևոր հարցը, որի պատասխանը պիտի գտներ մեր քաղաքական դաշտը, որը այսօր էլ օրակարգում է՝ այն է, որ պետք է պարզել՝ որոնք են Հայաստանի այս իրավիճակի իրական պատճառները»,-շեշտեց նա։

Արծրուն Պեպանյանը ընդգծեց, որ եթե ընդդիմադիր շարժումները չգերազանցեն, Վազգեն Մանուկյանի շարժմանը, որը ևս պարտվեց, ապա հաղթելու, հեղափոխություն անելու շանս չունեն։

«Հայ ժողովրդի ներկա տրամադրվածությունը և իշխանությունների ուժային ռեսուրսը հաշվի առնելով ես այն կարծիքին եմ, որ եթե Հայաստանը մնա փակ, գրեթե չկա շանս որ ներքին ընդդիմադիր շարժում առաջանա , որը կկարողանա իշխանություններին հեռացնի։ Ներսում այդ հնարավորությունը չկա, ուրիշ բան եթե սկսեն դրսերից ինչ-որ ներարկումներ, հրահրումներ անել ։ Ներսի ռեսուրսով հեղափոխություն անել հնարավոր չէ, հնարվորություն, շանս կբացվի, եթե դրսից որոշակի ներարկում արվի, բայց դա ձեռնտու չէ մեզ, որովհետև ոչ ոք շահագրգռված չէ, որ հզոր Հայաստան ունենանք։ Դրա համար մենք պետք է բնատուր խելքը աշխատացնենք, որպեսզի հասկանանք ինչ պետք է անել, որ այս իրավիճակից դուրս գանք»,-ընդգծեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում