Friday, 19 04 2024
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար
Արցախի ԱԺ-ն ՌԴ համապատասխան կառույցների հետ անհապաղ քննարկումներ է խնդրում սկսել
Երևանն ու Բաքուն 4 գյուղի հատվածում պայմանավորվել են սահմանազատման հարցում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Հարսնաքար», «Բյուրեղ», տներ, մեքենաներ, միլիարդներ. Դատախազությունը պահանջում է Ռ. Հայրապետյանից
Հայաստանում կգործի ժամանակավոր նպաստների թերթիկների ձևակերպման միասնական հարթակ
19:30
ԱՄՆ պետքարտուղարը խոսել է Ուկրաինային օգնություն տրամադրելու ուշացման հետևանքների մասին
Ամփոփվել են ՀՀ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում Պետական վերահսկողական ծառայության ուսումնասիրությունների արդյունքները
19:10
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
19:00
Սպիտակ տան ներկայացուցիչն ու Ուկրաինայի վարչապետը քննարկել են ռեֆորմները
ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեն կայցելի Թուրքիա
18:40
G7-ի երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
18:30
Հնդկաստանը Ֆիլիպիններին հրթիռներ է վաճառում
18:20
Ալիևն ու Շոլցը կհանդիպեն
«4 գյուղերով» Փաշինյանը Ալիևին քարշ է տալիս սահմանազատման գործնթացի մեջ
ՀՀ համար Լավրովը՝ «բլիթ», Զախարովան՝ «մտրակ»
18:10
Ալիևն ու Պուտինը կհանդիպեն ապրիլի 22-ին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:01
ԵՄ-ը կարող է Ուկրաինային Patriot համակարգեր տրամադրել
Ռուս խաղաղապահների «սուրբ տեղի» դատարկությունը
Սահմանազատման հանձնաժողովները մի շարք կարևոր հարցերում պայմանավորվածության են եկել
«ՌԴ-ն նոր բանակցությունների դեպքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
208 մլն դրամի անարդյունավետ ծախս. ՊՎԾ-ն խախտումներ է հայտնաբերել դպրոցաշինության ոլորտում

Երևանում ՌԴ նախագահական ընտրությունների քվեարկությանը մասնակցությունը շատ ակտիվ է

Ռուսաստանի Դաշնության նախագահական ընտրությունների համար Երևանում ՌԴ դեսպանատանը բացված ընտրական տեղամասում քվեարկությունն ընթանում է շատ ակտիվ: Դեսպանատան առջև ժամը 10:30-ի դրությամբ ընտրությանը մասնակցել ցանկացողների մեծ հերթ է գոյացել:

Ընտրության են գալիս ինչպես ՀՀ-ում բնակվող ռուսաներ, այդ թվում` դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, զինծառայողներ, այնպես էլ ռուս զբոսաշրջիկներ, որոնց այցը Հայաստան համընկել է քվեարկության օրվա հետ: Քվեարկության մասնակիցների թվում նաև ՌԴ քաղաքացի հայեր են, ովքեր անգամ հեռու բնակավայրերից` Սյունիքի, Վայոց ձորի մարզերից եկել էին` օգտագործելու ձայնի իրենց իրավունքը:

ՌԴ դեսպանատանը բացված թիվ 8026 ընտրատեղամասային հանձնաժողովի նախագահ, դեսպանության խորհրդական Պյոտոր Շուկինը լրագրողներին տեղեկացրեց, որ ժամը 10:45-ի դրությամբ քվեարկել է 370 մարդ: Համեմատության համար նա նշեց, որ Պետդումայի նախորդ ընտրություններին նույն տեղամասում ողջ օրվա ընթացքում քվեարկել է 1100 մարդ:

«Սկսել ենք շատ առույգ, տրամադրությունը շատ լավ է, կարելի է ասել, որ նախորդ ընտրություններին մասնակցածների թվի մեկ երրորդն արդեն եկել է քվեարկության: Փորձ ենք անում առաջ շարժվել առանց աժիոտաժի, առավելագույն ջանքեր ենք ներդնում, որ մեր ընտրողների համար գործընթացը հնարավորինս հեշտ կազմակերպվի»,-նշեց հանձնաժողովի նախագահը:

Նրա խոսքով` արտասահմանում ընտրական տեղամասի աշխատանքի առանձնահատկությունն այն է, որ նախապես գրանցված ցուցակներ չկան: «ՌԴ անձնագրերով անձինք մոտենում են, ցանկություն հայտնում քվեարկելու, և մենք հենց այստեղ գրանցում ենք նրանց ու տալիս այդ հնարավորությունը: Մենք հրավիրում ենք մեր բոլոր հայրենակիցներին, ովքեր այս պահին Հայաստանում են` գործնական այցով, տուրիզմի նպատակով, ովքեր ունեն փաստաթուղթ` գալ ու քվեարկել»,- ասաց նա` տեղեկացնելով, որ Հայաստանի երկրորդ քաղաքում՝ Գյումրիում բացված տեղամասում ևս մասնակցությունն ակտիվ է ու հանգիստ: Այս պահի դրությամբ որևէ խախտում կամ բողոք չի գրանցվել:

Ինչ վերաբերում է զինծառայողների նախապես քվեարկությանը, թիվ 8026 հանձնաժողովի նախագահը նշեց, որ արտագնա վաղաժամ քվեարկություն անցկացվել է մարտի 3-ին Մեղրիում, մասնակցել է 126 մարդ՝ ռուս զինծառայողներ և նրանց ընտանիքները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում