Thursday, 25 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

«Ավելի մեծ ողբերգության» սինդրոմը

Բարձրագույն դատական խորհրդի նախագահ, ավելի քան 22 տարի Հայաստանի Սահմանադրական դատարանը ղեկավարած Գագիկ Հարությունյանն օրերս ասել է, որ եթե 2008թ․ մարտի 1-ին համարժեք միջամտություններ չլինեին, շատ ավելի մեծ ողբերգությունների առջև կանգնած կլինեինք: Ակամայից հիշեցինք ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանի նույնաբովանդակ հայտարարությունները, երբ նա Սերժ Սարգսյանի հետ 2008-ի իր կոալիցիոն համաձայնագիրը մոտիվացնում էր ավելի մասշտաբային արյունահեղություն կանխելու հրամայականով:

Գագիկ Հարությունյանի խոսքում նույնպես առկա է, այսպես կոչված, ինքնապաշտպանության բնազդը, այլ խոսքով` նա փորձում է արդարացնել Սահմանադրական դատարանի 2008-ի որոշումը, որով լեգիտիմացվեցին նախագահական խայտառակ ընտրությունները: «Այնպես որ, այն մակերեսի եղած խոսակցությունները՝ սրան, նրան․․․ չգիտեմ՝ իշխանությանն է ծառայել․․․ ես ծառայել եմ իմ ժողովրդին և իմ պետությանը: Խիղճս մաքուր է և հանգիստ դրա համար: Երբեք ես ոչ մի իշխանության նվիրված չեմ եղել, հակառակը՝ իմ հարցազրույցներից մեկի ժամանակ ինձ հարց տրվեց՝ բոլորի հետ Դուք աշխատե՞լ եք, ասացի՝ ոչ, բոլորն են ինձ հետ աշխատել»,- ասել է Գագիկ Հարությունյանը: Միևնույն ժամանակ, ԲԴԽ այսօրվա նախագահի խոսքը չի կարելի դիտարկել միայն անձնական հարթության վրա, որովհետև նա, ըստ էության, պաշտպանում է այն ստատուս-քվոն, համակարգը, որոնց հիմքում ընկած է Մարտի 1-ը: Այս համատեքստում միանգամայն ճիշտ են այն պնդումները, թե գործող իշխանությունները չեն գնա ոճրագործության համապարփակ բացահայտմանը, որովհետև Մարտի 1-ը, ի վերջո, համակարգաստեղծ գործոն է, իսկ աշխարհում հայտնի չէ որևէ դեպք, երբ որևէ իշխանություն սեփական նախաձեռնությամբ վերացնի իր ձևավորման, գոյության հիմքերը: Մարտի 1-ի գործի շուրջ պարբերական ակտիվացումներն ընդամենը մանիպուլյատիվ բնույթ ունեն և ներհամակարգային գործընթացների հրապարակային, այսպես կոչված` այսբերգային դրսևորումներն են: Օրինակ` երբ ՀՀԿ ներկայացուցիչ Սամվել Նիկոյանն անհրաժեշտություն է համարում Մարտի 1-ի գործով Ռոբերտ Քոչարյանի հարցաքննությունը, դրա հնարավորությանը, իրավական ընթացքին որևէ մեկը լրջորեն չի հավատում. բոլորը հասկանում են, որ նման հայտարարություններով Սերժ Սարգսյանը լուծում է Ռոբերտ Քոչարյանի վերջնական «կապիտուլյացիայի» խնդիրը: Դա հասկացել էր նաև Քոչարյանը, որի գրասենյակը շտապեց հայտարարել, որ երկրորդ նախագահն իրեն խաղից դուրս է դնում:

Հենց այս համատեքստում է Գագիկ Հարությունյանն արդարացնում իշխանության տաս տարվա գործողությունները, որոնց առարկայական հետևանքը իշխանության այսօրվա կոնֆիգուրացիան է:

Մյուս կողմից` Գագիկ Հարությունյանի հայտարարությունը երկսայր է և ծնում է ոչ այնքան հռետորական հարցեր: Ի՞նչ նկատի ունի փորձառու գործիչը «ավելի մեծ ողբերգություն» ձևակերպման տակ: Արդյո՞ք Գագիկ Հարությունյանն ակնարկում է, որ Ռոբերտ Քոչարյանը կամ Սերժ Սարգսյանը պատրաստ էին նույնիսկ ավելի մասշտաբային սպանդի` իշխանությունը պահելու նպատակով, թե՞ «ավելի մեծ ողբերգություն» է համարում Լևոն Տեր-Պետրոսյանի նախագահության հեռանկարը, որը կանխվել է իշխանության կոշտ միջամտության հետևանքով: Իհարկե, հնարավոր է` Հարությունյանը նկատի ունի, որ ներքին անկայունությունը կարող էր երկրի համար արտաքին ռիսկեր ծնել:

Բոլոր դեպքերում` իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչների հրապարակային խոսքի առանցքն այն է, որ հասարակությունն ու ընդդիմությունը հետագայում ևս աչքի առաջ ունենան «ավելի մեծ ողբերգության» հեռանկարը և չգնան քայլերի, որոնք սպառնում են որակապես փոխել Հայաստանի ներքաղաքական կամ ներիշխանական ստատուս-քվոն: Հենց այս չգրված կոնսենսուսն էլ ապահովում է գործող իշխանության անփոխարինելիությունն ու լեգիտիմությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում