Թուրքիայի հյուսիս-արևմուտքում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, ինչի հետևանքով լրջորեն տուժել է 55-ամյա Բայրամ Ալի Մութլուն՝ նախագահ Էրդողանի հորեղբոր որդին: Այս մասին հաղորդում է Haberturk-ը:
ՃՏՊ-ն տեղի է ունեցել Գերեդե քաղաքում: Ավտովթարի հետևանքով վիրավորվել է 3 մարդ, ևս 2-ը մահացել են:
Պատահարի հանգամանքներն ու պատճառները պարզվում են: