Wednesday, 24 04 2024
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը

ՏԻՄ ընտրություներին մասնակցության հարցը ընդդիմության ամենալուրջ մարտահրավերներից մեկն է

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Լուսավոր Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Հայկ  Կոնջորյանը։

-Պարոն Կոնջորյան, մարտի 11-ին Հայաստանի մի շարք մարզերում տեղի ունեցան ՏԻՄ ընտրություններ։ Միայն երկուսում՝ Նորամարգում և Դեբետում են նոր համայնքապետեր ընտրվել, իսկ  մնացած համայնքներում առաջադրված էր միայն մեկ թեկնածու՝ գործող համայնքապետը։ 

Ընդհանուր առմամբ՝ ի՞նչ տպավորություն ստացաք այս ՏԻՄ ընտրություններից, ինչպե՞ս կամփոփեք։

-Մարտի 11-ի ՏԻՄ ընտրությունները գրեթե ոչնչով չէին տարբերվում նախորդ ընտրություններից, մրցակցության գրեթե բացակայություն, բազմաթիվ համայնքներում ընդհամենը մեկ թեկնածու՝ ի դեմս գործող համայնքապետերի: Սրանք ավելի շատ ԺԵԿ-ի պետի ընտրություններ հիշեցնող գործընթացներ են, որոնք հերթական անգամ ցայտուն ապացույցն են այն բանի, որ Հայաստանի մարզերում, մասնավորապես՝ գյուղերում, քաղաքական կյանքը գրեթե մեռած է:

 

-Ինչո՞ւ  ընդդիմադիր թեկնածուները չէին առաջադրել իրենց թեկնածությունն այդ համայնքներում ՏԻՄ  ընտրությունները կարևորություն չունե՞ն ընդդիմության համար, թե՞ անհավասար մրցակցության մտավախություն կար։

-ՏԻՄ ընտրություներին մասնակցության հարցը Հայաստանի ընդդիմության ամենալուրջ մարտահրավերներից մեկն է: Այստեղ մենք գործ ունենք տասնամյակներով ձևավորված քաղաքական ամայացման ֆենոմենի հետ: Երևանից դուրս քաղաքական պայքար, քաղաքական ընտրություն գրեթե չկա: Սա պայմանավորված է տարիներով խորացած հուսալքության և վախի միջավայրով: Եթե Երևանում գոյություն ունի ընդդիմադիր գործունեության քիչ թե շատ ազատ միջավայր, որտեղ թեկուզ դանդաղ, բայց հայտնվում են նոր մարդիկ, ովքեր պատրաստ են մարտահրավեր նետել իշխանությանը, ապա մարզերում, այն համարյա բացակայում է: Հետևաբար, գրեթե չեն հայտնվում այնպիսի մարդիկ, ովքեր պատրաստ են այլընտրանքի մարտահրավեր նետել տեղական իշխանությանը: Որքան փոքր է տարածքը, այնքան մեծ է վախի և ճնշումների ազդեցությունը: Ուստի, որքան էլ ընդդիմությունը ցանկանա տեղերում առաջադրել սեփական թեկնածուներին, նախ, հարկավոր են մարդիկ, ովքեր տեղերից կհայտնեն նմանատիպ քաղաքական ամբիցիաներ՝ իրենց բոլոր հնարավոր հետևանքներով:

-Դուք արդյունքների  ամփոփման ժամանակ  հաշվիչ հանձնաժողովի անդամ  էիք կխնդրեմ  ներկայացնեք՝ ի՞նչ խախտումներ կամ կեղծիքներ եք արձանագրել արդյունքները հաշվելու ժամանակ։

-Բուն տեղեմասում խախտումներ գրեթե չեն եղել, աննշան թերություններ՝ գուցե, որոնք սակայն դժվար է համարել խախտում: Որպես հանձնաժողովի անդամներ, մենք ամեն բան արել ենք՝ թույլ չտալու աննշան խախտում անգամ: Բոլոր հնարավոր խախտումները տեղի են ունենում ընտրատեղամասից դուրս՝ ընտրակաշառք, ադմինիստրատիվ ռեսուրսի կիրառում, ճնշումներ և այլն: Այն պահին, երբ մարդը մտնում է տեղամաս, արդեն իսկ իր վրա կրում է այս կամ այն խախտման ազդեցությունը: Այնուհանդերձ, մարդը, հայտնվելով քվեախցիկում միայնակ, կարող է կատարել սեփական ազատ ընտրությունը, կարող է հանդգնել՝ լինել ազատ, թեկուզ ծածուկ, բայց ազատ: Ցավոք, այդ օրը ես տեսա բազմաթիվ խեղճացած մարդկանց, որոնց դեմքին դաջված էր անազատության դրոշմը:

-Ինչպես արդեն նշեցի՝ հիմնական թեկնածուները գործող համայնքապետերն էին և հենց նրանք էլ վերընտրվել են այդ պաշտոնում։ Ձեր գնահատմամբ՝ ինչո՞ւ ընդդիմությանը չի հաջողվում այս մակարդակում հաջողություններ արձանագրել, բացառությամբ՝ նախորդ ՏԻՄ ընտրությունների ժամանակ Նոր կյանք համայնքի թեկնածուի։

-Արդեն նշեցի, որ դա պայմանավորված է օբյեկտիվորեն ձևավորված քաղաքական ամուլ միջավայրով: Դրան է գումարվում նաև ընդդիմության ռեսուրսային աղքատության գործոնը: Այնտեղ, որտեղ ընդդիմությունը կարողացել է ժամանակ առ ժամանակ որոշակի ռեսուրս մոբիլիզացնել, հնարավոր է եղել գրանցել արդյունք՝ երբեմն նաև հաղթանակի տեսքով: Սակայն, ցավոք սրտի, սրանք այս պահին փոքրիկ օազիսներ են մեծ անապատում:

-Մարտի 15-ին ՀՀԿ ԳՄ նիստի ժամանակ  խոսելով մարտի 11-ի ՏԻՄ ընտրությունների մասին, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը նշեց, որ այս ընտրությունների արդյունքները ցույց են տալիս, որ ժողովուրդը շարունակում է աջակցել ՀՀԿ-ին և ՀՀԿ-ն շարունակում է հանրության մեծամասնության մոտ մեծ ժողովրդականություն վայելել։ Շարմազանովի խոսքերով՝ ՀՀԿ թեկնածուները կրում են մեր բնակչության վստահությունը։ Ինչպե՞ս  կարձագանքեք այս հայտարարությանը։

-Դա նույնն է, որ զանազան միջոցներով՝ օրինական և ոչ, հասնես այն բանին, որ միայն դու թխես և վաճառես հաց, և հետո պարծենաս, որ մարդիկ նախընտրում են քո թխած հացը, քանի որ այն լավագույնն է: Այս տրամաբանությունը աշխատում է ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական մոնոպոլիայի դեպքում. երկուսն էլ Հայաստանում կիրառելի են: Վերջին շրջանում Հայաստանում մեկ թեկնածուով ընտրությունը դառնում է ավանդույթ: Ասում են՝ մեր թակնածուն ավելի լավն էր կամ ամենալավն էր, իսկ ումի՞ց էր ավելի լավը, ում շարքում էր ամենալավը, ինչպե՞ս կարող է միակ թեկնածուն լինել ամենալավը: Սա պարզապես անհեթեթություն է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում