Thursday, 25 04 2024
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ

Հին խաղացողներ՝ նոր ռազմավարությամբ. Մերձավոր Արևելքում գործ ունենք նոր իրավիճակի հետ

7 տարի առաջ՝ 2011թ. մարտի 15-ին, Մերձավոր Արևելքի հանգուցային պետություններից մեկում՝ Սիրիայի հարավում՝ Դարաա քաղաքում, մեկնարկեցին բողոքի առաջին ցույցերն ընդդեմ երկրի նախագահ Բաշար Ալ-Ասադի և Բաաս իշխող կուսակցության: Մի խումբ երիտասարդներ՝ ոգեշնչված «արաբական գարնան» հեղափոխական ալիքով, դուրս եկան Դարաայի փողոցներ՝ պահանջելով սոցիալական բարեփոխումներ, պայքար կոռուպցիայի դեմ, քաղբանտարկյալների ազատում:

Իշխանությունները դաժանորեն ճնշեցին երիտասարդների բողոքի ցույցը, եղան զոհեր, տասնյակ ձերբակալվածներ: Դարաայի իրադարձություններից հետո բողոքի ալիքը սփռվեց Սիրիայի ամբողջ տարածքով մեկ: Խաղաղ ցույցերը վերաճեցին քաղաքացիական և տարածաշրջանային լայնամասշտաբ պատերազմի: Քաղաքական հետազոտությունների սիրիական կենտրոնի տվյալներով՝ 2011 թվականից մեկնարկած և մինչ օրս շարունակվող սիրիական հակամարտությունը խլել է ավելի քան 470 հազար մարդու կյանք, փախստական է դարձել շուրջ 5 միլիոն սիրիացի: Ի՞նչ իրավիճակ էր Սիրիայում մինչև հակամարտությունը, ի՞նչպես սկսվեց սիրիական պատերազմը, ով ում դեմ է կռվում: Սիրիական պատերազմի յոթ տարին և հեռանկարում չնշմարվող խաղաղությունը քննարկել ենք արաբագետ Արաքս Փաշայանի հետ:

Մեր զրուցակցի դիտարկմամբ՝ արաբական գարնան սկզբում հետազոտողների համար շատ ու շատ հարցեր անհասկանալի էին, մասնավորապես, թե ինչպես այն այդպես արագ շղթայական ձևով Թունիսից տարածվեց մնացած արաբական երկրներ՝ մի շարք երկրներում հանգեցնելով իշխանափոխության, ինչպես օրինակ Թունիսում, Լիբիայում, Եգիպտոսում:

«Այսօր արդեն դեպքերից 7-8 տարի անց շատ ու շատ հետազոտություններ ու տվյալներ են ի հայտ գալիս, որոնք թույլ են տալիս ինչ-որ կերպ հասկանալ ծավալված դեպքերի տրամադրությունը: Այժմ կան տվյալներ այն մասին, որ արաբական գարնան դեպքերը շատ լավ մշակվել են արտաքին ուժերի կողմից: Ավելի շատ շրջանառվում է Կատարի անունը, որը չէր կարող դա անել առանց արտաքին աջակցության: Տվյլաներ կան այն մասին, որ շարժումն ուղղորդվել է տարածաշրջան ԱՄՆ-ի, Եվրամիության կողմից»,-նշեց Փաշայանը:

Նա շեշտեց, որ արաբական գարնան դեպքերին հաջորդել էին ավելի հանգուցային իրադարձություններ, որոնք ինչ-որ ձևով հուշում էին՝ Մերձավոր Արևելքում պետք է տեղի ունենան լուրջ գործընացներ, ինչպես օրինակ 2003թ. Սադամ Հուսեյնի իշխանությունից հեռացումը:

Փաշայանը նաև նկատեց, որ այսօր գործ ունենք նոր իրավիճակի հետ՝ հին խաղացողներ՝ նոր ռազմավարությամբ:

Անդրադառնալով այն փաստին, որ Սիրիայի նախագահին հաջողվել է մինչ օրս պահպանել իշխանությունը, մեր զրուցակիցն ասաց. «Եթե չլինեին Բաշար Ալ-Ասադի աջակիցները, դաշնակիցները, գուցե նա վաղուց հեռացած կլիներ իշխանությունից, շատ հետաքրքիր էր, որ սիրական հակամարտությունը, որը սկզբում ուղղակի ներքաղաքական փոքր հանգույց էր, աստիճանաբար վերածվեց համասիրիական ճգնաժամի, հետո արդեն տարածաշրջանային, ապա միջազգային հակամարտության»:

Նրա խոսքով՝ շատ դժվար է ասել՝ ինչ հանգուցալուծում կունենա սիրիական պատերազմը, քանի որ այն վերաճել է միջագային հակամարտության:

«Հայաստանը բարեկամական կապեր ունի Սիրիայի հետ, որը ձևավորվել է պատմականորեն, ՀՀ իշխանությունները համագործակցում են և գտնում, որ հակամարտությունը պետք է կարգավորվի խաղաղ ճանապարհով: Ի վերջո Բաշար Ալ-Ասադի հնարավոր հեռացումը երաշխիք չէ, որ հակամարտությունը կարող է կարգավորվել»,-եզրափկեց Փաշայանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում