Գիտնականների միջազգային խումբը հետազոտել է ճեղքատամի (solenodon) գենոմը և հաստատել, որ այս կաթնասուններն ապրել են դինոզավրերի ժամանակ, բայց հասել են մինչև մեր օրերը: Այս մասին հաղորդում է Naked science-ը:
Ուսումնասիրությունը գիտնականներն անցկացրել են Կարիբյան ավազանում, որտեղ գտնվում է այդ կենդանիների կենսաբազմազանությունը:
Ի զարմանս նրանց՝ ճեղքատամի գենոմում բազմաթիվ նմանատիպ մասնիկներ կան, որոնց առկայությունը գիտնականները բացատրում են մեկուսացմամբ, որում կենդանիներն ապրել ողջ այս ընթացքում:
Ինչպես հայտարարել են գիտնականները, հաջորդականության համեմատական պարզությունը թույլ է տվել արագ վերականգնել ԴՆԹ-ն և այն համեմատել այլ կաթնասունների գեների հետ:
Տվյալները ցույց են տվել, որ ճեղքատամը պատկանում է ճյուղին, որը սկիզբ է առնում 73.6 մլն տարի առաջ: