Վերջին տասնամյակում առաջին անգամ գրանցվել է բանանի ամենաբարձր արժեքը: Այդ երևույթը պատճառը Հյուսիսային և Հարավային Ամերիկայում պտղի աճեցման խնդիրների պատճառով առաջացած դեֆիցիտն է:
Աշխարհի ամենատարածված պտուղներից մեկի՝ բանանի բերքի պակասի հիմնական պատճառը անբարենպաստ եղանակային պայմաններն են, մասնավորապես՝ հորդառատ անձրևներն ու ջրհեղեղները: Բերքի վրա անբարենպաստ ազդեցություն ունենալուց բացի, այն ազդել է նաև տրանսպորտային համակարգի վրա՝ խոչընդոտելով մատակարարմանը:
Այն դեպքում, երբ չորս հիմնական մատակարարող երկրները «բանանային ճգնաժամ» են ապրում, արտադրողները մտադիր են աստիճանաբար վերականգնել արտադրության տեմպերը՝ Կոլումբիայի օգնությամբ:
Չնայած այն հանգամանքին, որ այս երկիրը նույնպես տուժել է բերքի պակասից, այստեղ մրգերի արտադրությունը կարգավորվում է: