Բրիտանիայի արքայազն Հարրին հայտարարել է, որ չի ստորագրելու Մեգան Մարքլի հետ ամուսնական պայմանագիրը, որը, ամուսնալուծվելու դեպքում, կպաշտպաներ իր՝ 42 միլիոն դոլար գնահատվող ունեցվածքը:
The Daily Mail-ի հաղորդմամբ՝ 33-ամյա Հարրին վստահում է իր ապագա կնոջը և վստահ է, իրենց ամուսնության երջանկությանը: Այնպես որ, ըստ նրա, այդ պայմանագրի կարիքը չկա:
Հիշեցնենք, որ մայիսի 19-ին Ելիզաբեթ II թագուհու թոռնիկն առաջին անգամ պսակադրվելու է: Իսկ դա վերջինիս ընտրյալի՝ 36-ամյա Մեգան Մարքլի երկրորդ ամուսնությունն է լինելու: Նա 2011թ. ամուսնացել էր պրոդյուսեր Թրևոր Էնգելսոնի հետ, սակայն 2 տարի անց նրանք ամուսնալուծվել էին: