«Ելք» դաշինքի մաս կազմող «Հանրապետություն» կուսակցության նախագահ, «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը Facebook-ի իր էջում հրապարակել էր Էդմոն Մարուքյանի և Նիկոլ Փաշինյանի հետ իր լուսանկարը, որտեղ նրանք ջերմ թևանցում են արել իրար, ու գրել.
«Այ սա եմ ուզում և վստահ եմ, որ սա շատ ավելի կարևոր, շատ ավելի երկարատև ու պիտանի է լինելու մեր հայրենիքին, քան առօրեական կարևորություն ունեցող փողոց դուրս գալ-չգալը…»։
Նշենք, որ «Ելք» դաշինքում լուրջ տարաձայնություն է առաջացել կապված Սերժ Սարգսյանի հնարավոր վարչապետության դեմ պայքարելու մեթոդների հետ: Նիկոլ Փաշինյանը կողմնակից է հանրահավաքային պայքարին, իսկ Էդմոն Մարուքյանն իր կողմնակիցները դեմ են: