«Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների» գործով շուրջ մեկ տարի տևած դատավարությունն այսօր ավարտվեց: Դատավոր Տաթևիկ Գրիգորյանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ դատավճիռ կայացնելու: Այն կհրապարակվի մարտի 20-ին, ժամը 11-ին: Հիշեցնենք, որ Ժիրայր Սեֆիլյանի համար դատախազը միջնորդել էր ամենախիստ պատիժը՝ 11 տարի, իսկ ամենամեղմը՝ 2 տարի Հովհաննես Պետրոսյանի համար:
Ամբաստանյալները մինչ այդ հանես եկան վերջին խոսքով, Գևորգ Սաֆարյանը շատ կարճ խոսքով դիմեց դատարանին. «Փոխանցեք Սերժիկ, Սաշիկներին, որ մենք հայրենիք չունենք հանձնելու»: