Էրեբունի զանգվածի հանրակացարանի բնակիչները ապրում են սոցիալապես ծանր պայմաններում։ Ասում են որ իրենք հեռու են պետության տեսադաշտից , քանի որ պետության կողմից ոչ մի ուշադրության չեն արժանանում։
Ծանր պայմաններին ավելացավ նաև թանկացումների տարափը, ինչը վերջնականապես զրկեց նրանց լիարժեք քաղաքացի զգալու հնարավորությունից։ Շատերը նույնիսկ փողոցից օգտագործված գարեջրի շշեր են հավաքում որպեսզի վաճառեն և օրվա հացի գումար հայթհայթեն…։
Մանրամասները՝տեսանյութում։