Friday, 19 04 2024
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար
Արցախի ԱԺ-ն ՌԴ համապատասխան կառույցների հետ անհապաղ քննարկումներ է խնդրում սկսել
Երևանն ու Բաքուն 4 գյուղի հատվածում պայմանավորվել են սահմանազատման հարցում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Հարսնաքար», «Բյուրեղ», տներ, մեքենաներ, միլիարդներ. Դատախազությունը պահանջում է Ռ. Հայրապետյանից
Հայաստանում կգործի ժամանակավոր նպաստների թերթիկների ձևակերպման միասնական հարթակ
19:30
ԱՄՆ պետքարտուղարը խոսել է Ուկրաինային օգնություն տրամադրելու ուշացման հետևանքների մասին
Ամփոփվել են ՀՀ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում Պետական վերահսկողական ծառայության ուսումնասիրությունների արդյունքները
19:10
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
19:00
Սպիտակ տան ներկայացուցիչն ու Ուկրաինայի վարչապետը քննարկել են ռեֆորմները
ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեն կայցելի Թուրքիա

Աստանան «տեղը դրեց» Մոսկվային. ո՞րը կլինի Երևանի պատասխանը

Ղազախստանի արտգործնախարարությունը մերժել է Մոսկվայի պահանջը՝ Միացյալ Նահանգների քաղաքացիների նկատմամբ սահմանված առանց վիզաների ռեժիմը վերանայելու վերաբերյալ: Նախօրեին Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, թե ամերիկացիներին տրված այդ արտոնությունը պետք է համաձայնեցվի Եվրասիական տնտեսական միության հետ: Պաշտոնական Աստանան, սակայն, հակադարձել է՝ Եվրասիական տնտեսական միությունը քաղաքական դաշինք չէ, այն քննարկում է միայն տնտեսական համագործակցությանը վերաբերող հարցեր: Մոսկվայի և Աստանայի դիվանագիտական վեճը ուշագրավ է և իր հետևանքներով` բազմաշերտ: Նախ` նկատենք, որ ԱՄՆ քաղաքացիների համար ազատ վիզային ռեժիմ ունի նաև Հայաստանը և ենթադրելի է, որ նման պահանջով Մոսկվան արդեն դիմել է կամ գուցե կդիմի նաև Երևանին:

Թեև այստեղ հնարավոր է` գործ ունենք այլ տրամաբանության հետ. գուցե Մոսկվայում համարել են, որ հիմնական խոչընդոտը Աստանան է և նրա դիմադրությունը կոտրելուց հետո Հայաստանի խնդիրը կարող են լուծել, այսպես կոչված, «ձեռքի հետ», մանավանդ` Երևանում, այսպես թե այնպես, գործում է Մոսկվային որևէ հարցում չհակադրվելու սկզբունք: Սակայն Ղազախստանը մերժել է Լավրովի պահանջը և որակապես նոր իրավիճակ է ստեղծել` մանևրելու հնարավորություն ստեղծելով նաև Հայաստանի համար: Սա առաջին դեպքը չէ, երբ Աստանան իր ինքնիշխանությունն արժևորում է` անտեսելով Մոսկվայի քմահաճույքները:
Սա սկզբունքորեն նոր իրավիճակ է ստեղծում ԵՏՄ-ում, որից պետք է կարողանա օգտվել նաև Հայաստանը: Գործնականում հասկանալի է, որ ԵՏՄ անդամակցությունն որևէ առարկայական օգուտ չի տվել Հայաստանի տնտեսությանը, մյուս կողմից` աշխարհաքաղաքական այսօրվա բարդ իրավիճակում նույնիսկ անկարելի է պատկերացնել, որ Հայաստանը կարող է չեղարկել իր անդամությունը ԵՏՄ-ում:

Նման հեռանկարն իրապես կարող է ռիսկեր ծնել Հայաստանի անվտանգության համար, մյուս կողմից` Ղազախստանի նախադեպը հուշում է, որ միանգամայն հնարավոր է արտաքին քաղաքականությունը «չծանրաբեռնել» եվրասիական պարտավորություններով: Այս իմաստով` Աստանայի վարքագիծը անհրաժեշտ է նախադեպային դարձնել Հայաստանի համար: Ռուսական շահերը կամ ԵՏՄ-ն Հայաստանի համար պետք է գոյություն ունենան մինչև այն սահմանը, որտեղ չեն խանգարում ինքնիշխան որոշումների կայացմանը, Հայաստանի բազմավեկտոր արտաքին քաղաքականության իրականացմանը:

ԱՄՆ քաղաքացիների նկատմամբ սահմանված առանց վիզաների ռեժիմը վերանայելու վերաբերյալ Մոսկվայի պահանջը հնչեցվել է Ռուսաստան-Արևմուտք հակադրության նոր ալիքի ֆոնին, երբ ՆԱՏՕ-ի բոլոր առանցքային պետությունները կոնսոլիդացված դատապարտում են` Ռուսաստանի կողմից Մեծ Բրիտանիայի տարածքում ГРУ-ի նախկին աշխատակից Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր թունավորման փաստը: Մոսկվան ցանկացել է ցույց տալ, որ ինքը նույնպես միայնակ չէ և Արևմուտքի հետ հակադրության գործընթացում փորձել է օգտագործել ԵՏՄ-ին, նրա անդամ պետություններին: Աստանայի մերժողական պատասխանը հստակորեն մեսիջ է, որ Ղազախստանը չի ցանկանում` հանուն Մոսկվայի, հակադրվել Արևմուտքի հետ, մտնել, այսպես կոչված, Սառը պատերազմի ռեժիմի մեջ:

Հարկ է նկատել, որ Ղազախստանն ու Բելառուսը նույն չեզոքությունը դրսևորեցին նաև ռուս-ուկրաինական հակամարտության ժամանակ: Ավելին` Աստանան հրապարակ է բերում ավելի խորքային խնդիր. Ղազախստանը պնդում է, որ ԵՏՄ-ն ընդամենը տնտեսական միություն է, որը որևէ կերպ չի կարող կաշկանդել իր քաղաքական ինքնիշխանությունը: Սա արմատապես հակադրվում է Կրեմլի կոնցեպցիային, որի համար ԵՏՄ-ն ընդամենը գործիք է` ըստ էության, նոր կայսրության նախագիծը ֆորմալանցելու համար:

Մոսկվայի և Աստանայի դիվանագիտական վեճը միայն մեծացնում է այն տարածությունը, միջավայրը, որը թույլ կտա Հայաստանին` ավելի ինքնուրույն և նախաձեռնող արտաքին քաղաքականություն վարել: Այս առումով` Ռուսաստան-Արևմուտք հակադրությունը, դրա հետևանքով ԵՏՄ-ում ձևավորող ոչ միանշանակ պատկերը Հայաստանի համար ոչ միայն ռիսկեր են ծնում, այլ նաև` նոր հնարավորություններ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում