Friday, 29 03 2024
«Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել են
Թումանյան փողոցում ծառի ճյուղն ընկել է էլեկտրական լարերի վրա
Սուրեն Պապիկյանը հետևել է «Բաղրամյան» զորավարժարանում անցկացված զորախաղերին
10:15
Նավթի գներն աճել են. 28-03-24
Քարաթափում Լանջազատ գյուղի մոտակայքում
Սյունիքի միջանցքի հարցը չլուծվեց՝ անցան Տավուշ. ռուս-ադրբեջանական նոր խաղեր
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է
Եվլախը իր ճակատին դաջած անձը գուցե հրահանգ ունի ազգամիջյան բախումներ հրահրելու
Տեղումներ չեն սպասվում
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ»
Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում. «Ժողովուրդ»
Էրդողանի կասկածները եւ խաղաղությունն ու պատերազմը Կովկասում
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս

Պարոնայք ռուսներ, մի քիչ խելքներիդ զոռ տվեք ու այնպես արեք, որ մեզ գրավելն անհնար լինի. Վովա Վարդանով

Երբ Հայաստանի ԱԺ-ում ՌԴ Դաշնային ժողովի դաշնության խորհրդի միջազգային գործերով կոմիտեի նախագահ Կոնստանտին Կոսաչովը հայտարարեց, թե Ապրիլյան պատերազմից հետո հետևություն են արել ու չեն շարունակի նույն մասշտաբներով սպառազինություն մատակարարել Ադրբեջանին, նա ստում էր, որովհետև 100 հատ ԲՏՌ 3-ի մատակարարումը տեղի է ունեցել 2016-ի ապրիլից հետո։ Այդ մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց հետախույզ, դիվերսիոն հատուկ նշանակության ջոկատի հիմնադիր հրամանատար Վովա Վարդանովը։

Նրա խոսքերով՝ Ռուսաստանին հասկանալ կարելի է, քանի որ նա ունի որոշակի պարտավորվածություններ։ «Եթե հիշում եք՝ ֆրանսիական նավերը չվաճառվեցին, և Ռուսաստանը 700 մլն դոլարի տուգանք ստացավ և հիմա չի բացառվում, որ եթե Ռուսաստանն իր պայմանագրերը խախտի, մեծ գումարներ վճարի։ Այդ համատեքստում, երբ Կոսաչովն ասաց, որ այդ ծավալով այլևս զենք չենք մատակարարի Ադրբեջանին, նա ստում էր, որովհետև 100 հատ ԲՏՌ 3-ի մատակարարումը տեղի է ունեցել 2016-ի ապրիլից հետո։ Հետո նա ասաց, որ պարտավորությունները պարտավոր ենք պահել։ Դա նշանակում է, որ այդ 100 հատ ԲՏՌ-ն էլ կտա, ու եթե պայմանագրի մեջ կան գաղտնի կետեր, որտեղ, ասենք, գրված է, որ ևս 1000 հատ ԲՌՏ կամ Տ-90 տանկ պետք է տա, այդ ամենը տալու է։ Ռուսաստանն այսօրվա դրությամբ փողի կարիք ունի, ու ամեն ինչ էլ կծախի, ու կասի՝ մեր գաղտնի պայմանավորվածության մի բլոկով նախատեսված էր, որ 1000 հատ Տ-90 տանկեր պիտի մատակարարենք, հիմա մատակարարում ենք»,- ասաց Վարդանովը։

Նրա խոսքերով՝ Ռուսաստանը Հայաստանի դաշնակիցը լինելով, ստիպված է նման հայտարարություններ անել, մենք էլ, եթե հիմար լինենք, դրանով պետք է ուրախանանք։

«Զենքը պատերազմում մեծ դեր է խաղում։ Եթե առաջներում Ռուսաստանը մեզ մի «Տոչկա Ու» էր տալիս և 100 հատ տանկ էր վաճառում թուրքին, ապա հիմա մեզ պետք է ոչ թե մեկ, այլ 100 հատ տա ու ոչ թե պետք է վաճառի։ Ճիշտ չէ, որ մենք պարտքով, վարկով զենք ենք գնում ու էդ պարտքը պետք է մնա մեր երեխաների վրա։ Մեր դաշնակից Ռուսաստանը պետք է հասկանա, որ մենք նեղ տարածք ունենք, և զրահատեխնիկայով խոշորամասշտաբ բռունցք ձևավորած թուրքական բանակը երկու կողմից կարող է ճեղքել Հայաստանը։ Դա կանգնեցնելու համար մեզ ահռելի ուժ է պետք։ Եթե Ռուսաստանը մեր դաշնակիցն է, չպիտի ցանկանա, որ մենք խորտակվենք։ Մենք այս տարածաշրջանում ՌԴ-ի գլխավոր բաստիոն ենք։ Դե ուրեմն, պարոնայք ռուսներ, այնպես արեք, որ մեզ գրավելն անհնար լինի, մի քիչ խելքներիդ զոռ տվեք ու հասկացեք, որ եթե մենք շատ աղքատ ու սոված լինենք, բայց զինված, ձեզ դա օգուտ չէ, մի կեղեքեք մեզ, ձեզ մի քիչ նորմալ պահեք»։

Ամբողջությամբ՝ տեսանյութում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում