«Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների» գործով շուրջ մեկ տարի տևած դատավարությունն այսօր ավարտվեց:
Ներսես Պողոսյանը պատմեց, որ քննիչը փորձել է ցուցմունքներ կորզել Սեֆիլյանի դեմ․ «Հիմա մեր մոտ 37 թիվն ա: Ասում ա՝ պիտի գրես Ժիրայրի վրա: Ասում եմ՝ ինչի՞ համար, Ժիրոյի վրա, չէի կարա ինձ նման ստորություն թույլ տայի: Ու սենց երկու տարի ես բերդում եմ, էրեխեքս մեծանում են առանց պապա: Փչացրեցին իմ էրեխեքի մանկությունը… ասեց՝ գրի, տղա էրեխեք ունես, դպրոց են գնում, շոշ են անցնում, ախպեր ունես: Ոչ խնդրելու եմ մեղմ պատիժ, մի բան եմ խնդրելու՝ ճիշտ պատիժ»: Ներսես Պողոսյանը վերջին խոսքն ասելիս պարզեց երեք որդիների նկարները՝ ասելով՝ տղաները մեծանում են, հաղթանակը մերն է լինելու: