Օղոթերման սարքի պատճառով առաջացած հրդեհի ժամանակ մահացել է փոքրիկ երեխա: Այդ մասին հայտնում է քննչական կոմիտեի մամլուլի ծառայությունը:
Նշվում է, որ 63-ամյա տղամարդը գազի վառարանի վրա է դրել ալկոհոլ պատրաստելու հատուկ սարքավորումը և դրան է միացրել ջրամատակարարման համակարգի խողովակները: Այդ պահին խոհանոցում հայտնվել է նրա փոքրիկ որդին և դիպել խողովակներին: Դրանից հետո գազի վառարանն ընկել է, և հրդեհ է գոյացել:
Վախեցած տղան փակվել է լոգարանում, և հայրը չի կարողացել նրա մոտ հասնել`բնակարանում կրակի արագ տարածման հետևանքով: Արդյունքում երեխան մահացել է ածխաթթու գազից սուր թունավորումից:
Անփութության հետևանքով մահվան պատճառ դարձած քրեական գործը ուղարկվել է դատարան: