Friday, 19 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

Ընդդիմության այլընտրանքն ու Սերժ Սարգսյանի «յոթ օրը»

Ինչքան Ազատության հրապարակում մարդկանց թիվը պակասում է` այնքան «հեղափոխական» գործընթաց նախաձեռնած գործիչների հռետորաբանությունն ավելի ագրեսիվ է դառնում: Նույնիսկ այս առումով Հայաստանն ունիկալ երկիր չէ, որովհետև պոպուլիզմի աճ հիմա նկատվում է անգամ արևմտյան կայացած ժողովրդավարությունն երում:

Եթե «Ելք»-ը փողոց դուրս չգա, բնականաբար, դրանով անուղղակիորեն աջակցում է Սերժ Սարգսյանին` սա «Ժառանգություն» կուսակցության նախագահ Արմեն Մարտիրոսյանի կարծիքն է` թեև անհասկանալի է, թե խորհրդարանական վերջին ընտրություններում ակնհայտորեն ձախողված դաշինքի առաջին եռյակում ընդգրկված գործիչը բարոյական կամ քաղաքական լեգիտիմության որ չափանիշներով է թեստավորում ընդդիմության գործունեությունը: Սեֆիլյանի կողմնակիցներին միավորող Ճակատի մեկ այլ գործիչ` Պետրոս Մակեյանը կարծում է, թե հնարավոր է իշխանափոխություն, եթե յոթ օր թողեք ինտերնետը, գանք հրապարակ:

Խոսքն այն «խորհրդավոր» յոթնօրյակի մասին է, երբ Սերժ Սարգսյանը ապրիլի 9-ից հետո դե յուրե իշխանության մեջ չի լինելու: Իհարկե, ընդդիմադիր որևէ գործիչ իրեն նեղություն չի տալիս բացատրելու, թե «խորհրդավոր» յոթ օրերին ինչպես է կանխվելու Սարգսյանի դե յուրե վերադարձը իշխանություն, մանավանդ, որ այդ «միջանցքն» ավելի շատ տեսականորեն ստեղծված է ոչ թե ընդդիմության, այլ` համակարգային տարբեր սեգմենտների հնարավոր «դավադրությունների» համար: Ուշագրավ է, որ Սերժ Սարգսյանի հեռացումը պահանջող տարբեր տրամաչափի ընդդիմադիրները չեն ձևակերպում խորհրդարանական արտահերթ ընտրությունների պահանջ: Այս համատեքստում Սերժ Սարգսյանի վարչապետության կանխմանն ուղղված գործողությունները նույնիսկ զրկվում են քաղաքական լեգիտիմությունից, որովհետև եթե երկրում չի փոխվում ապրիլի 2-ով հաստատված ստատուս-քվոն, ապա ՀՀԿ առաջնորդի վարչապետությունը նույնիսկ քաղաքական օրինաչափություն է:

Իշխանությունն, իր հերթին, «բռնել» է ընդդիմության «թույլ տեղը» և անդադար վկայակոչում է խորհրդարանական ընտրությունների արդյունքները` Սերժ Սարգսյանի հեռացումը պահանջողներին մղելով լուսանցք: Ի դեպ, եթե տեսականորեն իշխանությունն որոշի ինչ-որ պատճառաբանությամբ այս պահին անցկացնել խորհրդարանական արտահերթ ընտրություններ, ապա համոզված ենք` այս պահին ընդդիմությունը խորհրդարանի ավելի բարենպաստ պատկեր չի ստանա, նույնիսկ հնարավոր է` ԱԺ-ն զրկվի ընդդիմության սահմանափակ ներկայությունից:

Գործնականում չկան հիմքեր` ենթադրելու, որ ընդդիմությանը հաջողվելու է չեղարկել իշխանության և հասարակության ապրիլի 2-ի կոնսենսուսի հիմքերը. հասարակությունն, ինչպես մեկ տարի առաջ, այսօր էլ չի տեսնում այն այլընտրանքին, որն ի վիճակի է իշխանության հայտ ներկայացնել: Իսկ ռեալ այլընտրանքի բացակայությունը հասարակության մեծ մասին զրկում է ընտրության հնարավորությունից` «10000»-ոց գործարքի դրդելով իշխանության հետ: Ընդդիմությունն անդադար պնդում է, որ Սերժ Սարգսյանի ապագա վարչապետությունը «10000-ոց» կոնսենսուսի հետևանք է: Գուցե դա իրականություն է, սակայն դրանից խորհրդարանի և Սերժ Սարգսյանի լեգիտիմությունը կասկածի տակ չեն հայտնվում, քանի դեռ օրակարգում չկա ընդդիմադիր որևէ ծրագիր, որը տաս հազարից ավելին արժի:

Գուցե տխուր է խոստովանելը, սակայն ընդդիմադիր ռեսուրսի տոտալ մսխման այսօրվա գործընթացը հանգեցնելու է նրան, որ հիպոթետիկ նոր ընտրությունների պարագայում մեծանալու է ոչ թե իշխանափոխության շանսը, այլ` դեվալվացվելու է ընտրողի քվեն` ավելի էժան ու մատչելի դառնալով քրեաօլիգարխիայի համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում