Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր՝ մարտի 17-ին, Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների գործով նիստին վերջին խոսքով հանդես եկավ ամբաստանյալ, ազատամարտիկ Հրայր Թոփչյանը։ Նա հայտարարեց, որ իր դեմ հարուցված քրեական գործի շրջանակներում կեղծ ապացույցներ են ձեռք բերվել։