Ինչպես նշում է Der Spiegel հրատարակչությունը, եկեղեցու զանգակատանը տեղակայված ռադիոալիքների օգնությամբ անվտանգության աշխատակիցները կապ են պաշտպանել միմյանց և Գերմանիայի Դաշնային հետախուզության ծառայության շտաբի հետ: Խմբագրության տվյալներով`լրտեսներին և արտասահմանյան գործակալներին հետևելու համար մյունխենյան մայր տաճարում սարքավորումները տեղադրվել են 1989թ.`Բեռլինյան պատի անկումից առաջ:
Այժմ Գերմանիայի Դաշնային հետախուզության ծառայությունը, ամենայն հավանականությամբ, չի օգտագործում այդ սարքավորումները:
Գերմանիայի Դաշնային հետախուզության ծառայության նախկին աշխատակիցներից մեկը պատմել է Der Spiegel-ին, որ հատուկ ծառայություններից բացի, եկեղեցու շենքն օգտագործվել է նաև «այլ գործակալության» կողմից`դիտարկման նպատակով, ինչը, հավանաբար, շարունակում է անել մինչ օրս: