Ըստ ուսանողների՝ ամենապահանջված քաղաքը Լոնդոնն է: Նրան հետևում են Սիդնեյը, Մելբուռնը և Մանչեսթերը, հաղորդում է Student.com-ը:
Հինգերորդ տեղում Գլազգոն է, ապա՝ Լիվերպուլը, Նոթինգհեմը, Շեֆիլդը, Լոս Անջելեսը և Բիրմինգհեմը: 2017-ի առաջատար քաղաքների մեծամասնությունն Անգլաիյում է:
Հարցվողները գնահատել են նաև, թե ուսումնառության ընթացքում բնակության վայրից որքան ճանապարհ պետք է անցնեին՝ ԲՈՒՀ հասնելու համար: Պարզվել է, որ 2017 թ. ուսանողները շուրջ 95 միլիոն կիլոմետր ճանապարհ են անցել՝ իրենց նպատակակետին հասնելու համար: