«Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների գործով» դատական նիստում այսօր պաշտպանական ճառով հանդես եկավ ամբաստանյալներից Սասունիկ Կիրակոսյանը: վերջինս նշեց, որ ինքը այս գործով շատ քիչ մասնակցություն ունի և հորդորեց դատարնին «Նարեկ» կարդալ:
Հիշեցնենք, որ «Հիմնադիր խորհրդարան» ընդդիմադիր շարժման առաջնորդ, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը մեղադրվում է ապօրինի զենք-զինամթերք պահելու, հանցավոր նպատակներով խումբ (ամբաստանյալներ՝ Ներսես Պողոսյան, Սասունիկ Կիրակոսյան, Գալուստ Գրիգորյան, Հովհաննես Պետրոսյան, Գեւորգ Սաֆարյան, Հրայր Թոփչյան) ձեւավորելու, զորամաս եւ Երևանի հեռուստաաշտարակը զավթելու փորձի մեջ: Սաֆարյանը և Սեֆիլյանը մեղադրվում են նաեւ զանգվածային անկարգություններ ծրագրելու մեջ: