Նախորդ հինգ տարվա ցուցանիշների համեմատությամբ՝ 2013-2017թթ. զենքի համաշխարհային վաճառքի ծավալները, ընդհանուր առմամբ, 10%-ով ավելացել են:
Զենքի համաշխարհային շուկայում առաջատարը ԱՄՆ-ն է. նրան է պատկանում աշխարհում վաճառքի ընդհանուր ծավալների 34%-ը: Ընդ որում, 2008-2012թթ. համեմատությամբ՝ Վաշինգտոնն ավելացրել է վաճառքի ծավալը համարյա 25%-ով:
ԱՄՆ-ից բացի՝ խոշորագույն արտահանողների հնգյակում են Ռուսաստանի Դաշնությունը, Ֆրանսիայի Հանրապետությունը, Գերմանիայի Դաշնային Հանրապետությունը և Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունը:
Նշենք, որ ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև տարբերությունը զգալի է՝ 58%: Ռուսաստանի Դաշնության մասնաբաժինը համաշխարհային վաճառքի մեջ նվազել է 7.1% -ով՝ հասնելով 22%-ի: