Արտասովոր բացահայտումն արել են ամերիկացի մասնագետները:
Կարող է անհավանական թվալ, բայց, ինչպես ապացուցել են Նյու Ջերսիի տեխնոլոգիական ինստիտուտի գիտնականները, ալգորիթմները, որոնք օգտագործում են մրջյունները` օդային խոչընդոտները հաղթահարելու և «կենդանի կամուրջներ» կառուցելու համար, շատ նման են մաթեմատիկականներին, հաղորդում է Esoreiter-ը:
Պատկերացրեք, առաջին մրջյունն իր ճանապարհին բախվում է դատարկ տարածության, մի պահ կանգ է առնում`կարծես հրաման տալով «կենդանի կամուրջ» կառուցելու, այնուհետև մնացածները շղթայաձև շարվում են իրար վրա`ստեղծելով դինամիկ կառույցներ, որոնք թույլ են տալիս շարասյանն անցնել ամենակարճ ճանապարհով`խնայելով ժամանակ և ջանքեր:
Առաջին հայացքից թվում է՝ ին՞չ մաթեմատիկայի մասին է խոսքը: Բայց հետազոտողներն առաջ են գնացել`մրջյունների համար տարբեր աստիճանի բարդության խոչընդոտներ ստեղծելով, օրինակ`V- ձև մարմին:
Մրջյունները ոչ միայն հեշտությամբ հաղթահարել են դրանք, այլև ճշգրիտ հաշվարկել են «կամուրջի» օպտիմալ կառուցումը և նույնիսկ այն, թե քանի «կենդանի աղյուս» պետք է օգտագործել:
Ընդ որում՝ նրանք արել են դա մաքսիմալ արագությամբ, ինչպես դա կաներ, ասենք, համակարգիչը: Գիտնականները նկատել են նաև, որ նման խոչընդոտների միջով շարժվելու համար մրջյունները կարող են օգտագործել իրենց մինչև 20 տոկոս «շինարարներին» միաժամանակ: