Ակտուալ տեղեկություն պարունակող նեյրոնների միջև կապը քնած ժամանակ միայն ամրապնդվում է, իսկ նեյրոնները, որոնք զբաղված են աննշան փաստերով, թուլանում են և հիշողություններն անհետանում են։
Այս մասին հայտնում են Քեմբրիջի համալսարանի հետազոտողները, հաղորդում է Media Express-ը։
«Չնայած ուղեղն ունի հիշողության մեծ ծավալ՝ նեյրոնների միջև կապերի պահպանումը և դրանց ակտիվությունը մեծ էներգիա են պահանջում։ Առավել արդյունավետ է պահպանել միայն այն, ինչ անհրաժեշտ է։
Նույնիսկ առանց ստացած տեղեկությունը պահպանելու ուղեղն այրում է մեր օգտագործած կալորիաների 20 տոկոսը»,-ասել է նախագծի ղեկավար Անա Գոնսալես Ռուեդան։
Նրա խոսքով՝ նման համակարգն օգնում է կանխել նյարդային համակարգի դյուրագրգռությունը։