Uber տաքսի ծառայությունը փաստաթղթերը ներկայացրել է ԱՄՆ պատենտների և ապրանքանիշերի գրանցման գերատեսչություն՝ գրանցելու համար միջոցը, որի օգնությամբ անօդաչու ավտոմեքենաները կշփվեն անցորդների հետ։ Այս մասին գրում է The Verge-ն։
Այսպես, Uber-ն առաջարկում է առջևի ապակու վրա «պատկերել» վիրտուալ վարորդին, որն անցորդներին կուղղորդի՝ ինչպես շարժվել։ Բացի այդ, հայելիներին կլինեն սլաքներ, որոնք ևս ձայների միջոցով անցորդներին ուղղություն ցույց կտան։
«Ըստ էության, ավտոմեքենան պետք է «հանդերձավորված» լինի ինչպես Լաս Վեգասը՝ ղեկի առջև մարդու բացակայությունը լրացնելու համար»,-գրում է The Verge-ն։
Անօդաչու տաքսին նաև ազդանշանային համակարգ կունենա։