Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովը աշխատանքային լեզուների ցանկից թուրքերենը բացառելու որոշում է կայացրել։ ԵԽԽՎ-ի հաղորդագրությունում ասվում է, որ դա արվել է տնտեսելու նպատակով։
Կոմիտեների և լիագումար նիստերը թուրքերեն չեն թարգմանվի։ Սակայն ցանկության դեպքում Թուրքիայի խորհրդարանը կարող է իր վրա վերցնել թարգմանության ծախսերը։
Ֆինանսական բարդությունների պատճառով ԵԽԽՎ-ն տնտեսող ռեժիմի է անցնում։ Այդ բարդությունները մասնավորապես ծագել են Թուրքիայի՝ վճարումները կրճատելու որոշման հետևանքով։