«Ազգ-բանակ» հայեցակարգը առաջարկվեց, ոչ թե բանակը հզորացնելու, ազգային անվտանգության խնդիրներ լուծելու համար, այլ իրենց վերարտադրությունը ավելի ամուր դարձնելու համար էր: Այս մասին ՄԱՀՀԻ կենտրոնում «Ազգ-բանակ. մեդիա-դիսկուրսից մինչև հանրային ընկալում» կլոր-սեղան քննարկմանը նշեց հրապարակախոս Նարինե Դիլբարյանը:
«Շատերը ևս համոզված են, որ սա ներկա քաղաքական համակարգի անվտանգության ապահովումն է և հասարակության շեղումը ներկա խնդիրներից: Շատ հաճախ «մենք պատերազմող երկիր ենք» հիշեցումը օգտագործում են մի շարք խնդիրների բարձրաձայնումը կանխելու համար, շատերի համար սա դարձել է սթափության կոչ»,-նկատեց Դիլբարյանը: