Համացանցում են հայտնվել ամերիկացի դերասանուհի և մոդել Մերլին Մոնրոյի ոչ այնքան հայտնի լուսանկարները, որոնք արվել են նրա մահվանից մի քանի շաբաթ առաջ։
Գտնված լուսանկարները այն ֆոտոշարքի մասն են կազմում, որը 1962-ի հունիսին լուսանկարել է Ջորջ Բարիսը։ Մի քանի շաբաթ շարունակ Բարիսը դերասանուհուն լուսանկարել է Լոս Անջելեսի տարբեր վայրերում։ Արդյունքում ստացվել է շուրջ 150 լուսանկար՝ Cosmopolitan ամսագրի համար։
Ֆոտոշարքի առաջին մասը լուսանկարվել է Հոլիվուդում՝ Բարիսի ընկերների տանը։ Նա Մերլինին լուսանկարել է վառ գույնի տաբատով և «Էմիլիո Պուչի» ապրանքանիշի բլուզով։ Լուսանկարներում Մերլինը շամպայն է վայելու,․ շրջում առանձնատանը, սցենար կարդում, հեռախոսով խոսում, երաժշտություն լսում, խոսում է և ծիծաղում։
Մյուս լուսանկարներն արվել են օվկիանոսի մոտ, որտեղ 36-ամյա աստղը ցույց է տվել գեղեցիկ կազմվածքը։