Friday, 29 03 2024
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն
«Հայկական ղեկավարությունը սկսում է արտահայտել այնպիսի գաղափարներ, որոնցով Փաշինյանը ձևավորել էր իր «Ելք» շարժումը». Լավրով
«Փաշինյանը միշտ մեզնից խնդրել է չմոռանալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը». Լավրով
10:45
«Բրյուսելի հանդիպումը կկենտրոնանա Հայաստանի տնտեսական կայունության վրա». Միլլեր
«Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել են
Թումանյան փողոցում ծառի ճյուղն ընկել է էլեկտրական լարերի վրա
Սուրեն Պապիկյանը հետևել է «Բաղրամյան» զորավարժարանում անցկացված զորախաղերին
10:15
Նավթի գներն աճել են. 28-03-24
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
Քարաթափում Լանջազատ գյուղի մոտակայքում
Սյունիքի միջանցքի հարցը չլուծվեց՝ անցան Տավուշ. ռուս-ադրբեջանական նոր խաղեր
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է
Եվլախը իր ճակատին դաջած անձը գուցե հրահանգ ունի ազգամիջյան բախումներ հրահրելու
Տեղումներ չեն սպասվում
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ»
Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում. «Ժողովուրդ»
Էրդողանի կասկածները եւ խաղաղությունն ու պատերազմը Կովկասում
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարը հանդիպել է շինարարական ընկերությունների ներկայացուցիչների հետ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Եղիշ Տերտերյանը հանդիպել է Երևանում շինարարական գործունեություն իրականացնող ընկերությունների ներկայացուցիչների հետ։

Հանդիպմանը քննարկվել են շինարարության ընթացքում առաջացող հիմնահողերի, շինարարական թափոնների՝ ոչ հատուկ հատկացված տեղում տեղաբաշխելու հարցը։

Մասնավորապես Եղիշ Տերտերյանը նշել է, որ նորաստեղծ Տեսչական մարմնի գլխավոր սկզբունքը ոչ թե տնտեսվարողների նկատմամբ պատժիչ գործողությունների իրականացնումն է, այլ կանխարգելիչ միջոցներ ձեռնարկելով՝ բնապահպանական ոլորտներում առկա խնդիրների ամբողջական վերացումը։

Ինչպես տեղեկացրին ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, Տերտերյանն ընդգծել է, որ Տեսչական մարմինը պատրաստակամ է լսել կազմակերպություններին հուզող հարցերը, իր լիազորությունների շրջանակներում աջակցել վերջիններին՝ գործելու օրինական դաշտում։ Ղեկավարը միևնույն ժամանակ ընդգծել է. «այն կազմակերպությունները, որոնք ի վերջո կխուսափեն գործել օրենքի սահմաններում, կենթարկվեն խիստ պատասխանատվության»։

Շինարարական կազմակերպությունների ներկայացուցիչները բարձրացրեցրել են իրենց գործունեությանը խոչընդոտող՝ շինարարության իրականացման ընթացքում առաջացած հիմնահողերի, շինարարական թափոնների տեղադրման համար նախատեսված վայրերի հեռավորության հարցերը։

Տեսչական մարմնի ղեկավարը խոստացել է բարձրացված հարցերը քննարկել քաղաքային և մարզային իշխանությունների հետ՝ գտնելու այլընտրանքային լուծումներ, որպեսզի չտուժի ոչ բնությունը, ոչ քաղաքը, ոչ էլ կազմակերպությունների գործունեությունը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում