Լուրեր
Բանակում մահացության շատ դեպքեր մնում են ստվերում․ Գործ ունենք անպատասխանատու հրամանատարների հետ
  • 13:43
  • 2018-03-17
  • Դիտումներ՝ *

«Հանցագործությունների ուղղությամբ չի իրականացվում արդյունավետ քննություն»,- ասում է ՀԳԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը, և նշում որ նույնիսկ մահացության շատ դեպքեր մնում են ստվերում:

Ըստ Ա. Սաքունցի՝ շատ կարևոր է հրամանատարների պատասխանատվությունը, քանի որ այս պահին գործ ունենք անպատասխանատու հրամանատարության հետ, երբ մարդ կարող է հրաման տալ և չկրել պատասխանատվություն:

«45 մլն դրամ դեղերի յուրացումը մեկ օրվա երևույթ չէ, դա համակարգ և շարունակական երևույթ է, և դա նշանակում է որ չկա վերահսկողություն: Ամենակարևոր երևյութներից մեկն այն է որ վերնախավ կոչվածը պետք է օրինակ ծառայի ժողովրդին: Ազգ-բանակ անհեթեթ ծրագրերով զբաղվելու փոխարեն պետք է փորձել լուրջ գործով զբավել: Բանակում մահացածների թվում չկա որևէ պաշտոնիայի երեխա»-ասում է Սաքունցը:

Մանրամասները՝ տեսանյությում.

  • Դիտումներ՝ *