Լուրեր
Բանակի նկատմամբ ռոմանտիկ վերաբերմունքը վերափոխվել է․ խնդիրները դուրս են եկել հրապարակ
  • 13:05
  • 2018-03-17
  • Դիտումներ՝ *

Մենք մի հասարակություն ենք, որը շատ զգայուն է բանակի նկատմամբ: Այս մասին ՄԱՀՀԻ կենտրոնում «Ազգ-բանակ. մեդիա-դիսկուրսից մինչև հանրային ընկալում» կլոր-սեղան քննարկմանը նշեց «Ռեգիոն» հետազոտական կենտրոնի ղեկավար Լաուրա Բաղդասարյանը՝ հավելելով, որ այդ զգայունությունը դրևորվեց ապրիլյան պատերազմի օրերին, դա աննախադեպ գործընթաց էր: «Ապրիլից հետո բանակի նկատմամբ վերաբերմունքը փոխվեց և բանակը դարձավ մեր միակ երաշխավորը: Հանրային հոգեբանության մեջ տեղի ունեցավ շոկային վերաբերմունք»:

«Հասարկության համար դժվար էր ընդունել, որ կայացած համակարգում կան թերություններ և հիմա ջրի երես են դուրս եկել: «Ազգ-բանակ» հայեցակարգով 1000 դրամների թեման ավելի իջեցրեց բանակի նկատմամբ վերաբերմունքը: Հասարակության առաջին պաշտոնական շփումը «Ազգ-բանակ» հայեցակարգի հետ եղավ «1000 դրամների» օրենքի շրջանակում: Հասարակության երկրորդ շփումը բանակի հետ տեղի ունեցավ 2017-ի հոկտեմբերին տարկետման իրավունքի վերացման խնդրի հետ: Բանակից խուսափելու թեման իր հերթին բացեց ներքաղաքական խնդիրներ: Հասարակության կողմից բացասական գնահատականներ են հնչել իշխանության հասցեին ու հատկապես Պնախարար Վիգեն Սարգսյանի հասցեին: Բանակի նկատմամբ ռոմանտիկ վերաբերմունքը վերափոխվել է և դարձել է ավելի իրատեսական և դուրս է եկել հրապարակ»,-նկատեց Լաուրա Բաղդասարյանը:

 

 

  • Դիտումներ՝ *