Պորտուգալիայի Օբիդուշ քաղաքի տոնավաճառում ցուցադրել են աշխարհի ամենաթանկարժեք շոկոլադը։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։
Պորտուգալացի շոկոլադագործ Դանիել Գոմեսի աշխատանքը ներառված է շոկոլադների սահմանափակ հավաքածուում, որը բաղկացած է հազարավոր շոկոլադե կոնֆետներից։ Այն պատած է ուտելի ոսկով, իսկ միջուկը պատրաստված է զաֆրանի թելերից, սպիտակ տրյուֆելներից, Մադագասկարից բերված վանիլինից և ոսկուց։ Այն արժե 7728 եվրո։
Գոմեսի պնդմամբ՝ Գինեսի ռեկորդների գիրքն արդեն իր շոկոլադը ճանաչել է որպես ամենաթանկարժեքն աշխարհում։ Օբիդուշի տոնավաճառում այն հսկում էին համազգեստով երկու տղամարդիկ։