Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան առաջարկել են Իրանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանել՝ այդ երկրի միջուկային ծրագրի հետ կապված։ Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով համապատասխան փաստաթուղթը։
«Առաջիկայում մենք կտարածենք անձանց և կազմակերպությունների ցուցակը, որոնց դեմ, մեր կարծիքով, պետք է պատժամիջոցներ սահմանվեն»,-ասվում է փաստաթղթում։
Նշվում է նաև, որ երկրները փաստաթղթի մշակման հարցի շուրջ բանակցություններ են վարել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի հետ։