Friday, 29 03 2024
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ

«Զենքը բանջարեղեն չէ, զենքի առևտուրը լուրջ քաղաքականություն է, պետք չէ միամտացնել». «168 ժամ»

«168 ժամ» թերթը գրում է. ««1990-ական թվականներից հետո Ղարաբաղյան հակամարտության գոտում թեժ պատերազմի վերսկսման վտանգը եղել է միշտ, քանի որ կողմերը երբեք չեն կարողացել հասնել փոխզիջումների պատրաստակամության այն մակարդակին, որը թույլ կտար վերջնականապես լուծել այդ հակամարտությունը: Այդ դրությունը ֆիքսել են ոչ միայն արևմտյան, այլև ռուսական դիտորդները: Ուստի արդարացումը, թե Ուկրաինայում հակամարտությունն ավելի թեժ է, ավելի վտանգավոր, քան Ղարաբաղում, մեղմ ասած սխալ է, քանի որ պատերազմի վերսկսման վտանգը եղել է և կա քանի դեռ հակամարտությունը կարգավորված չէ»,- «168 Ժամ»-ի հետ զրույցում այս մասին է ասել եվրոպացի ռազմական փորձագետ Թրեյսի Ջերմանը՝ անդրադառնալով ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի միջազգային գործերով կոմիտեի նախագահ Կոնստանտին Կոսաչովի դիտարկումներին, թե ապրիլյան պատերազմից հետո ռուսական զենքի մատակարարումները Ադրբեջանին կրճատվել են:

Ըստ Ջերմանի, կարևոր հանգամանքն այն է, որ Ռուսաստանն այլևս չի կարողանալու իրականացնել ԼՂ հակամարտության գոտում իր սպառազինության բիզնեսը, քանի որ ամերիկյան կողմը սպառնում է պատժամիջոցներ կիրառել այն երկրների դեմ, որոնք ռուսական ընկերություններից զենք կգնեն:

«Զենքի վաճառքով Ռուսաստանը նպաստել է պատերազմի վերսկսման հնարավորությանը, խթանել է ռազմատենչ հռետորաբանության սրմանը և այդպես շարունակ: Չնայած բացառությունները, միջազգային պրակտիկայում անընդունելի է զենք մատակարարել հակամարտության մեջ գտնվող երկրի, որովհետև նա դա կարող է օգտագործել ցանկացած պահի: Եվ ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ այս զենքերը միշտ կիրառվում են, ցավոք սրտի:

Ինչու ենք մենք հետազոտություններ անցկացնում երկրների ռազմականացման մակարդակի վերաբերյալ, դրանք գնահատումներ են, որոնց նպատակն է նաև ֆիքսել սպառազինության ավելցուկը երկրներում, տարածաշրջաններում, հակամարտության գոտիներում, որովհետև խոսքը զենքի մասին է, այո, զենք վաճառում են, բայց զենքը բանջարեղեն չէ, զենքի առևտուրը լուրջ քաղաքականություն է, պետք չէ միամտացնել, թե դա միայն առևտուր է, դա հստակ քաղաքականություն է, որի ներքո թաքնված է հակամարտության կառավարումը, ժամանակ առ ժամանակ թեժ հակամարտության, որը կողմերին կդնի Ռուսաստանից մեծ կախվածության մեջ, որի ականատեսն ենք մենք ներկայումս»,- ասել է Թրեյսի Ջերմանը:

Ռուս ռազմական փորձագետ Պավել Ֆելգենգաուերը մեր թղթազկցի հետ զրույցում նշել է, որ ապրիլյան պատերազմը Ղարաբաղում իսկապես կարևոր հանգրվան էր ռուսական կողմի համար հասկանալու համար մեկ շատ կարևոր բան, որ զենքի վաճառելով հակամարտող կողմերին հնարավոր չէ լիովին վերահսկել դրա օգտագործումը շփման գծում: Ըստ նրա, ՌԴ իշխանություններն իսկապես հույս ունեին, որ կողմերը չեն ունենա այդ համարձակությունն առանց Ռուսաստանի և գերտերությունների «թույլտվության» սկսել լայնածավալ ռազմական գործողություններ Ղարաբաղյան հակամարտության գոտում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում