Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին հայտարարել է, որ հանրապետությունը Հյուսիսատլանտյան դաշինքին անդամակցելու համար կատարել է բոլոր պահանջները, այդ թվում՝ անհրաժեշտ բարեփոխումներ իրականացրել, հաղորդում է TASS-ը։
«Վրաստանը կատարել է իր «տնային հանձնարարության» բոլոր կետերը՝ բարեփոխումներ է իրականացրել, տարբեր տեսակի պահանջներ կատարել, որոնք առաջ էր քաշել ՆԱՏՕ-ն՝ անդամակցության հետ կապված»,-ասել է Մարգվելաշվիլին՝ Վաշինգտոնի Heritage Foundation հիմնադրամում իր ելույթի ժամանակ։ Նա հավելել է, որ այդ հարցի շուրջ դեռ բանակցություններ են ընթանում։
Վրաստանի նախագահի կարծիքով՝ դաշինքին անդամակցելու հարցում «իր երկիրը հակառակորդներ չունի, այլ ունի միայն վճռական կողմնակիցներ»։
«Կա նաև խումբ, որը համարում է, որ մենք չպետք է շտապենք»,-ասել է Գեորգի Մարվելաշվիլին։