Լուրեր
Հայկական դիվանագիտությունը պետք է «կոնտր» քայլեր ձեռնարկի. վրացագետը՝ Հարավ-Արևմուտք տրանսպորտային միջանցքի մասին
  • 09:50
  • 2018-03-17
  • Դիտումներ՝ *

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել է, որ մարտի 15-ին, Բաքվում Իրանի, Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպմանը քննարկվել է Հարավ-Արևմուտք տրանսպորտային միջանցքի հարցը։

Վրացագետ Ջոնի Մելիքյանը նշում է՝ քառակողմ ֆորմատը դեռևս նորույթ է, սակայն այս փաստաթուղթը դեռևս դեկլարատիվ բնույթ ունի։ «Վերջին շրջանում թրենդը հետևյալն է՝ ենթակառուցվածքային նախագծերի ակտիվ իրականացում է ընթանում տարածաշրջանում։ Բացի այդ՝ Իրանի հետ եղած զարգացումները բերեցին նրան, որ իրենք հիմա միտված են դեպի ադրբեջանական ուղի։ Մի կողմից կա իրանական կողմի հռետորաբանությունը, բայց մյուս կողմից էլ՝ թե ինչքանով է հնարավոր քայլեր անեն՝ պարզ չէ։ Երկար ժամանակ է բանակցություններ են գնում, որ Իրանի ու Ադրբեջանի երկաթգծերը միացվեն, նույնիսկ Ադրբեջանն ասել է, որ պարտքով գումար կտա»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Ջոնի Մելիքյանն ընդգծում է՝ հայկական դիվանագիտությունը պետք է «կոնտր» քայլեր ձեռնարկի. «Եթե փորձ է արվում հենց երկաթգծային Հարավ-Արևմուտք ճանապարհ բացել, մենք կարող էինք իրականացնելով Հյուսիս-Հարավ ճանապարհը՝ ավտոճանապարհային այլընտրանք ստեղծել։ Բայց ես սկեպտիկորեն եմ մոտենում այն հարցին, որ մենք այդ նախագիծը կարող ենք արագ իրականացնել, որպեսզի ինչ-որ բան ներկայացնենք իրանական կողմին»։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

  • Դիտումներ՝ *