Tuesday, 23 04 2024
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:45
Բրիտանիան խոստացել է ռազմական օգնության խոշորագույն փաթեթը տրամադրել Ուկրաինային
13:30
Չինաստանն ԱՄՆ-ին կոչ է արել դադարեցնել Թայվանին զինելը
13:15
Թայվանում մեկ օրում ավելի քան 200 երկրաշարժ է գրանցվել
Ղրղզստանի նախագահն ապրիլի 24-25-ը կայցելի Ադրբեջան
12:45
Լեհաստանը 1.6 մլրդ-ի հակահրթիռային համակարգեր կգնի Հարավային Կորեայից
Մայրաքաղաքի մի շարք փողոցներում երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի
Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը
Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել
ՀՀ ԱԺ նախագահը կանադացի գործընկերոջն է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան բանակցությունների գործընթացը
12:30
ԱՄՆ-ն զգուշացրել է «պատժամիջոցների հնարավոր վտանգի մասին» Իրանի և Պակիստանի միջև համաձայնագրերի կնքման ֆոնին․ ԶԼՄ-ներ
12:15
Կատարի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի պայմանավորվածությունը սահմանազատման վերաբերյալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Անահիտ Մանասյանն առանձին հանդիպումներ է ունեցել լրագրողներ Հռիփսիմե Ջեբեջյանի և Գայանե Զարգարյանի հետ
Հեյդարի ԲԱՄ-ը, Իլհամի Մումբայը եւ Վաշինգտոնի «ողջույնի ուղերձը»
Նոյեմբերյանում իրավիճակը լարված է
Պապիկյանն ընդունել է Ֆրանսիայի սենատի պատվիրակությանը
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին փորձագիտական խմբերը սկսել են կոորդինատների ճշտման գործընթացը
Հայաստան-Ադրբեջան շփման գծի որևէ փոփոխություն այսօր չի նախատեսվում. ԱԱԾ
Տավուշի երեք գյուղերի ղեկավարները կհանդիպեն բնակիչներին
11:30
Մալայզիայում երկու ուղղաթիռների բախումից 10 մարդ է զոհվել
Դեսպան Գևորգյանը հանդիպել է ՄԱԿ-ի Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողի գործադիր քարտուղարի հետ
ՆԳՆ-ն հայտնել է Բաղանիս-Ոսկեպար ավտոճանապարհի փակման պատճառը
Քաղաքացիները շարունակում են փակ պահել Ոսկեպար-Կիրանց ճանապարհահատվածը
Օշականում մեքենան բախվել է տան դարպասին․ կա տուժած
10:45
Մենք հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Կանանի
Լիլիթ Մակունցը հանդիպել է Ռամսֆելդի կրթական ծրագրի մասնակիցներին
10:15
Նավթի գներ. 22-04-24
Լուրեր առավոտյան թողարկում 10:00
Քննարկվել է Երևանում կայանալիք ՎԶԵԲ տարեկան հանդիպման մանրամասները

Ուզում էին ինչ-որ բան փոխել, բայց թողեցին ինչպես որ կա

Խորհրդարանի կրթության և գիտության հանձնաժողովում երեկ քննարկվում էր Բարձրագույն և հետբուհական կրթության մասին օրենքի նախագիծը: Կառավարությունը առաջարկում է փոփոխություններ և լրացումներ կատարել օրենքում, որից բարձրագույն կրթության որակը իբրև թե պետք է բարեփոխվի: Բայց քիչ հավանական է, որ այդ փոփոխությունները ինչ-որ արդյունք տան: Ռուսաստանի վարչապետներից մեկը՝ Վիկտոր Չերնոմիրդինը պատմության մեջ մնաց ոչ թե իր իրականացրած արդյունավետ տնտեսական բարեփոխումներով կամ տնտեսության բնագավառում արձանագրած լուրջ հաջողություններով, այլ՝ թևավոր արտահայտություններով, որոնցից մեկը հայերեն հնչում է մոտավորապես այսպես. «Ուզում էինք՝ լավ լինի, ստացվեց ինչպես միշտ»: Կառավարությունը, այս դեպքում գիտության և կրթության նախարարությունը ուզում էր բարեփոխել օրենքը, բայց արդյունքը եղավ այն, որ, ըստ էության, ոչինչ չի փոխվելու: Նկարագրենք ընդամենը մի քանի առանցքային դրվագ:

Բուհերի կառավարման խորհուրդները

Երկար տարիներ բուհերի կառավարման խորհուրդների և հատկապես կառավարման խորհուրդների նախագահների հարցը եղել է հանրային լայն քննարկման առարկա: Այդ պաշտոնները, ըստ աստիճանակարգության, զբաղեցնում էին երկրի բարձրագույն իշխանության ներկայացուցիչները: Ամենամեծ բուհի՝ Երևանի պետական համալսարանի կառավարման խորհրդի նախագահը նախագահ Սերժ Սարգսյանն է, հետո գալիս էին վարչապետը, ԱԺ նախագահը, կրթության գիտության նախարարը և այդպես շարունակ: Նոր օրենքում պետք է ֆիքսվեր դրույթ, որ քաղաքական պաշտոն զբաղեցնող մարդիկ չեն կարող լինել բուհի կառավարման խորհրդի անդամ, այդպիսով, այդ հաստատությունները գոնե ֆորմալ առումով դուրս էին բերվելու քաղաքական իշխանության վերահսկողությունից: Երեկվա քննարկման ժամանակ պարզ դարձավ, որ այլևս նախկին պատգամավոր Հրայր Թովմասյանը առաջարկել է, որ 10 հոգուց կազմված կառավարման խորհրդի կազմում լինի 1 քաղաքական պաշտոն զբաղեցնող անձ, իսկ 20 հոգանոցում 2: Այս առաջարկությունը ընդունվեց գրեթե միաձայն, և որքան էլ տարօրինակ հնչի, դրան առաջինը կողմ քվեարկեց հանձնաժողովի «Ծառուկյան» դաշինքի ներկայացուցիչ Վարդան Բոստանջյանը, մարդ որն ինքը պետք է պայքարեր բուհերի քաղաքականացման դեմ: Վերջ, եթե կառավարման խորհրդում մի պաշտոնյա էլ եղավ, ուրեմն հենց նա էլ կլինի կառավարման խորհրդի նախագահը: Ում մտքով կանցնի ուրիշ մարդու թեկնածություն առաջադրել: Այս փոփոխությունը ձախողվեց:

Բուհերի գիտխորհուրդները

Նախապես որոշված էր, որ բուհերի ռեկտորները չպետք է իրավունք ունենան զբաղեցնել գիտխորհրդի նախագահի պաշտոնը: Սա արվում էր բուհերում ռեկտորների միանձնյա իշխանությանը հակակշիռ ստեղծելու համար: Բայց կառավարությունը հետքայլ է կատարել, և օրենքի նախագծի նոր խմբագրմամբ, բուհի ռեկտորը կարող է և լինել գիտխորհրդի նախագահ: Եթե կարող է, ուրեմն անպայման կլինի: Ճիշտ է, օրենքում մի կետ է ավելացվել, որ գիտխորհրդի նախագահը պետք է գիտության դոկտորի աստիճան ունենա, և Հայաստանի 22 բուհերից ոչ բոլորի ռեկտորներն են գիտության դոկտորներ, բայց հավատացեք, որ հենց վաղվանից նրանք բոլորը կսկսեն աշխատել դոկտորական ատենախոսության վրա, եթե արդեն չեն սկսել, և մինչև օրենքի ուժի մեջ մտնելը, բոլոր բուհերի ռեկտորները կլինեն գիտության դոկտորներ: Բուհերի ռեկտորների մենիշխանությունը կպահպանվի:

Ռեկտորների և մյուս վարչական աշխատողների տարիքը

Հայաստանում պաշտոնը ցմահ է, կամ համարյա դրան մոտ: Ոչ ոք չի ցանկանում հրաժարվել պաշտոնից, և նույնիսկ խոր ծերության ժամանակ չեն ուզում իրենց տեղը զիջել ավելի երիտասարդ մասնագետներին: Օրենքում պետք է ֆիքսվեր, որ ռեկտորները, դեկանները և մյուս վարչական աշխատողները կարող են պաշտոնավարել մինչև 65 տարեկանը, դրանից հետո կարող են դասավանդել: Այս կետը կա, բայց մի պայմանով՝ ուժի մեջ է մտնելու 2023 թվականից՝ 5 տարի հետո: Սա արվում է, որ այսօր արդեն 65-ին մոտեցող ռեկտորները հանկարծ չկորցնեն պաշտոնը: Բայց ամենազավեշտալին այդ հետաձգման բացատրությունն է. թոշակի գնացող ռեկտորներին, դեկաններին այլընտրանք չկա: Երիտասարդ սերունդը դեռ այնքան էլ չի հասունացել, որ փոխարինի նրանց: Ավելի վիրավորական բացատրություն գոյություն չունի: Գուցե օրենքում ամրագրվի, որ ռեկտորները շարունակում են պաշտոնավարել նաև մահից հետո, այսպես ասած՝ պատվավոր ռեկտորի հաստիք սահմանվի: Չէ որ, անգամ նրանց մահից հետո կարող է պարզվի, որ արժանի փոխարինող չկա, թող մնան այդ պաշտոնում հավերժ:

Նախաբակալավրիատ

Այս նոր փոփոխություններով կրթական համակարգ է ներմուծվում մի նոր հասկացություն՝ նախաբակալավրիատ: Նույնիսկ նախարար Լևոն Մկրտչյանը շատ լավ չի պատկերացնում, թե դա ինչ է: Այն մի քիչ բարձր է քոլեջից, բայց մի քիչ ցածր է բուհից: Հայաստանում տարեցտարի ուսանողների թիվը պակասում է, և բուհերը ֆինանսական միջոցների դեֆիցիտի առաջ են կանգնում: Ենթադրվում է, որ նախաբակալավրիատը նոր բիզնես պրոյեկտ է, որը հավելյալ եկամտի աղբյուր կդառնա բուհերի համար: Վատ միտք չէ, միայն թե մի խնդիր կա. մարդիկ հասկանում են, որ բուհական կրթությունը մարդուն չի ապահովում մասնագիտությամբ, և այդ պատճառով այն ավելորդ ժամանակի և միջոցների վատնում է: Մարդիկ սկսել են ավելի ռացիոնալ մոտենալ կրթությանը կամ ինչ ենթադրվում է դրա տակ, և բուհերի ուսանողների թիվը պակասելու է, եթե անգամ նախաբակալավրիատի հետ միաժամանակ ստեղծվի նախաասպիրանտուրա, կամ նախամագիստրատուրա:

Հայաստանում բոլոր բնագավառներում ճահիճ է. ոչինչ չի փոխվում: Եվ ամենակարևորը, բոլորն իրենց հարմարավետ են զգում հենց ճահճի պայմաններում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում