Wednesday, 24 04 2024
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը

ԴԱՀԿ ծառայության անգործության հետևանքով մարդիկ տուժում են, ոլորտում լուրջ անելիքներ կան

«Այդ մոտ 27 միլիարդ դրամի գումարի չափով բավարարումն ինքնին արդյոք կարող է խոսել ԴԱՀԿ ծառայության գերազանց աշխատանքի մասին՝ կարծում եմ՝ ոչ, որովհետև դա ընդհանուր ուղղակի ցուցանիշ է, ծավալ է և ներկայացված այս ծավալը չի կարող արտացոլել ամբողջ համակարգի գործունեության արդյունավետությունը։

Հարկադիր կատարման ծառայությունը դատական ակտերի կատարման և արդարադատությունը վերջնականապես տեղ հասցնելու առումով՝ շատ կարևոր օղակ է, հետևաբար այս ոլորտը բարեփոխելու համար քայլեր պետք է ձեռնարկվեն և այդ քայլերը պետք է ձեռնարկվեն հնարավորինս սեղմ ժամկետներում և այդ ֆորմալիստական մոտեցումներից պետք է ձերբազատվեն»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց փաստաբան Արամազդ Կիվիրյանը և հավելեց նաև, որ շատ դեպքերում ԴԱՀԿ ծառայության անգործության հետևանքով այս կամ այն անձի իրավունքների խախտումը շարունակական բնույթ է կրել։

Փաստաբանի պնդմամբ՝ հենց այս պատճառով էլ լուրջ անելիքներ կան այս ոլորտում, վերականգնվի այս կամ այն քաղաքացու խախտված իրավունքները և անհարկի ձգձգումներ տեղի չունենան, ինչպես նաև քաղաքացիների հետ շփումը հեշտ ընթանա՝ առանց ավելորդ բյուրոկրատական քաշքշուկների։

Հարցին՝ կոռուպցիոն ռիսկերն այս համակարգում նվազե՞լ են կամ գոնե նվազման միտում ունե՞ն, թե՞ ոչ, Կիվիրյանը պատասխանեց․ «Կոռուպցիոն ռիսկերը նվազել են, թե ոչ՝ հստակ չեմ կարող ասել․ որպես կոռուպցիոն ռիսկի նվազում Արմեն Հարությունյանի կողմից մեջբերվում է աճուրդի թվայնացումը, այսինքն որ աճուրդը էլեկտրոնային կարգով է տեղի ունենում, բայց արդյո՞ք այդ կոռուպցիան, որ կար այս համակարգում բացառապես վերաբերում էր աճուրդների գործընթացին և արդյոք միայն այս գործընթացի մեջ էր, որ կար կոռուպցիոն ռիսկ՝ կարծում եմ՝ ոչ, իհարկե, քանի որ դրանից բացի բազմաթիվ այլ գործառույթներ կան։

Ընդհանուր առմամբ՝ թե դատական համակարգում, թե ԴԱՀԿ ծառայությունում ինչ փոփոխություններ էլ որ տեղի են ունենում, մենք չենք տեսնում դրական լուրջ արդյունք, իսկ այն աննշան փոփոխությունները, որոնք որ տեղի են ունենում՝ մեզ ամբողջովին չի գոհացնում»։

Հիշեցնենք, որ օրերս Բաղրամյան 26-ում Սերժ Սարգսյանի հետ աշխատանքային հանդիպման ժամանակ ԴԱՀԿԾ պետ Արմեն Հարությունյանը զեկուցել է դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության գործունեության ոլորտում 2017 թ-ի ընթացքում իրականացված աշխատանքների, նորամուծությունների շնորհիվ առանձին ուղղություններով աշխատանքների բարելավման, ծառայության կողմից հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացված լոտերի, կատարողական վարույթներով հաշվետու ժամանակաշրջանում վերականգնված գումարների, քաղաքացիներից ստացվող դիմում-բողոքների, գանգատների ընդհանուր բովանդակության և քանակի, դրանց լուծման ուղղությամբ ձեռնարկված քայլերի և 2018 թ-ի համար նախանշված առանցքային միջոցառումների մասին: Գլխավոր հարկադիր կատարողը մասնավորապես զեկուցել է, որ ծառայության կողմից 2017 թ-ին գույքային և ոչ գույքային բնույթի կատարողական վարույթներով վերականգնվել է 26 742 071 800 ( 26 միլիարդ 742 միլիոն 71 հազար 800 դրամ) ՀՀ դրամ, որը գերազանցել է 2016 թ-ի ցուցանիշը շուրջ 23.4%-ով:

Բացի սրանից,ծառայության կողմից հաշվետու ժամանակաշրջանում ընթացք է տրվել 1 599 389 (1 միլիոն 599 հազար 389) կատարողական վարույթների: Այս ցուցանիշը, ըստ գլխավոր հարկադիր կատարողի, գերազանցել է նախորդ հաշվետու ժամանակաշրջանի ցուցանիշը շուրջ 4.9%-ով:

Մանրամասները՝ տեսանյութում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում