Amazon ստուդիան մտադիր է 500 միլիոն դոլար ծախսել «Մատանիների տիրակալը» ստեղծագործության մոտիվներով սերիալի նկարահանման համար։ Հաղորդվում է, որ այս գումարը բավարար է երկու լիարժեք սեզոնի ծախսերի համար։
Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսն անձամբ է շահագրգռված սերիալի ստեղծմամբ, քանի որ ֆենթզիի մեզ երկրպագու է։
Սերիալը ցուցադրվելու է Prime Video հատուկ հարթակում։
Նշենք, որ ավելի վաղ Amazon-ը 250 միլիոն էր վճարել ադապտացիայի իրավունքի ձեռք բերման համար։