Օծանելիքի և կոսմետիկայի համաշխարհային շուկայի առաջատար, ֆրանսիական L`Oreal –ը ձեռք է բերում կանադական ModiFace տեխնոլոգիական ընկերությանը, որը զբաղվում է հավելյալ իրականության և արհեստական բանականության ոլորտի մշակումներով։ ModiFace –ի մշակումների թվում կոսմետիկ միջոցների վիրտուալ փորձարկման և 3D շպարի հավելվածն է, այսպես կոչված՝ վիրտուալ փորձասենյակները, ինչպես նաև մաշկի ախտորոշման ծրագրերը։ Գործարքի ծավալը չի բացահայտվում։
2006 թվականին Տորոնտոյում ստեղծված ModiFace-ում 70 ճարտարագետ է աշխատում։ Այն մտնելու է L’Oreal-ի թվային ծառայությունների ենթախմբի կազմի մեջ և շարունակելու է զբաղվել նոր թվային ծառայությունների մշակումներով և ստեղծմամբ։