Ֆրանսիայում, 41-ամյա Սեդրիկ Վեվրը 3000 եվրո տուգանքի է ենթարկվել՝՝ իր աշխատանքի նկատմամբ մեծագույն սիրո համար։
Տղամարդը աշխատել է փռում, շաբաթական յոթ օր՝ այդպիսով խախտելով երկրի աշխատանքային օրենսդրությունը։
Տղամարդը պնդում է, որ նման սահմանափակումները խանգարում են տեղական փոքր բիզնեսի զարգացմանը և կտրականապես հրաժարվում է մուծել տուգանքը։ Հայտնի է, որ տղամարդու տեսակետը պաշտպանում է նաև կոմունայի քաղաքապետ Քրիստիան Բրանլը։ «Այս օրենքները սպանում են մեր բիզնեսը։ Մենք պետք է թույլ տանք մարդկանց աշխատել, եթե զբոսաշրջիկները ունեն նրանց ծառայությունների կարիքը»,– հայտարարել է քաղաքապետը։