Ազատության հրապարակում ընթացավ Հաց բերողի՝ Արթուր Սարգսյանի մահվան տարելիցին նվիրված երթ-հանրահավաքը: Այն կազմակերպել է «Հանուն Հայաստան պետության» ճակատը: Հանրահավաքի մասնակիցները մեկ րոպե լռությամբ են հարգել Արթուր Սարգսյանի հիշատակը:
Հանրահավաքին ելույթ ունեցավ քաղաքագետ Արմեն Գրիգորյանը:
Նրա խոսքով՝ Սերժ Սարգսյանի համար անհանդուրժելի էր «Հաց բերողի» գոյությունը: