Հոլիվուդյան հայտնի դերասան Բրեդ Փիթը, ով վերջերս հայտարարել էր ինտիմ հարաբերություններից հրաժարվելու մասին, մտերմացել է դերասանուհի Դեմի Մուրի հետ:
Դերասանն աջակցություն է գտել իր հին ընկերուհու մոտ, ով նրան համոզել է մխիթարվել Կաբալայի ուսմունքով, հաղորդում է Radar Online-ը:
Իր ուսմունքի մեջ Կաբալան օգտագործում է սև մոգություն, կախարդական ամուլետներ և այլ միջոցներ՝ հոգեկան հարձակումները կանխելու համար: Եվ դերասանուհին մեծ հույսեր ունի, որ Բրեդը կմիանա խորհրդավոր աղանդին:
Հարկ է նշել, որ 54-ամյա Փիթը մտերմացել էր 55-ամյա Դեմիի հետ դեռ անցյալ տարվա ամռանը` Անջելինա Ջոլիի հետ ամուսնալուծությունից հետո:
Լրատվամիջոցների պնդմամբ`դերասանն ակտիվորեն Կաբալա է ուսումնասիրում, դիտում ուսուցողական տարբեր տեսանյութեր, անգամ սկսել է «սուրբ տեքստերով» պայուսակ կրել: