Friday, 19 04 2024
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար
Արցախի ԱԺ-ն ՌԴ համապատասխան կառույցների հետ անհապաղ քննարկումներ է խնդրում սկսել
Երևանն ու Բաքուն 4 գյուղի հատվածում պայմանավորվել են սահմանազատման հարցում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Հարսնաքար», «Բյուրեղ», տներ, մեքենաներ, միլիարդներ. Դատախազությունը պահանջում է Ռ. Հայրապետյանից
Հայաստանում կգործի ժամանակավոր նպաստների թերթիկների ձևակերպման միասնական հարթակ
19:30
ԱՄՆ պետքարտուղարը խոսել է Ուկրաինային օգնություն տրամադրելու ուշացման հետևանքների մասին
Ամփոփվել են ՀՀ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում Պետական վերահսկողական ծառայության ուսումնասիրությունների արդյունքները
19:10
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
19:00
Սպիտակ տան ներկայացուցիչն ու Ուկրաինայի վարչապետը քննարկել են ռեֆորմները
ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեն կայցելի Թուրքիա
18:40
G7-ի երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
18:30
Հնդկաստանը Ֆիլիպիններին հրթիռներ է վաճառում
18:20
Ալիևն ու Շոլցը կհանդիպեն
«4 գյուղերով» Փաշինյանը Ալիևին քարշ է տալիս սահմանազատման գործնթացի մեջ
ՀՀ համար Լավրովը՝ «բլիթ», Զախարովան՝ «մտրակ»
18:10
Ալիևն ու Պուտինը կհանդիպեն ապրիլի 22-ին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:01
ԵՄ-ը կարող է Ուկրաինային Patriot համակարգեր տրամադրել

Մարդկանց արյան վրա բազարներ են արվում. Մարտի 1-2-ի գործով նախկին դատախազ Կորյուն Փիլոյան

Մարտի 1-2-ի դեպքերով քրեական գործերի նախաքննության հսկողություն իրականացնող նախկին դատախազ Կորյուն Փիլոյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ շատ ողջունելի է, որ դատախազությունը Փաստահավաք խմբի զեկույցն ուղարկել է Հատուկ քննչական ծառայություն՝ քննության, թեև ինքը այդ զեկույցին, իր խոսքով, ծանոթ չի եղել ու չի հիշում այդ զեկույցում ներկայացված փաստերը։

Պարոն Փիլոյան, ինչո՞ւ Ձեր պաշտոնավարման ժամանակ, երբ մարտի 1-ի գործը հսկող դատախազն էիք, Փաստահավաք խմբի զեկույցին որևէ ընթացք չտվեցիք։ Եվ հիմա, երբ փորձ է  արվում զեկույցին իրավական գնահատական տալ, Ձեր կարծիքով՝ ովքե՞ր պետք է  կանչվեն հարցաքննության, ովքե՞ր պետք է պատասխանատվության ենթարկվեն բանակը ժողովրդի դեմ դուրս բերելու համար:

– Իմ ուղեղը տևական ժամանակ է՝ անջատված է քաղաքականությունից, ձեր ասած թեմաներից, բայց ինչ  վերաբերում է Մարտի 1-ի դեպքերին և Փաստահավաք խմբի զեկույցին, զեկույցի բովանդակությանը, անկեղծ ասած, չեմ էլ հիշում՝ ծանոթ եղե՞լ եմ, թե՞ ոչ։ Իսկ եթե ժամանակին ծանոթ էլ եղած լինեի, հիմա չեմ հիշում։ Բայց մի բան կցանկանայի ասել։ Ես շատ եմ նեղվում, որ երբեմն որոշ մարդկանց համարժեք պատասխան չի տրվում։ Երբ Մարտի 1-ի դեպքերը թարմ էին, և կոնկրետ նախաքննություն էր  իրականացվում, էն անձինք, ովքեր հիմա շահարկումներով են զբաղված, կոչ էին անում մարդկանց, որ չգնան և ցուցմունք չտան, չաջակցեն նախաքննական մարմնին։ Հիմա ի՞նչ է փոխվել, որ ուզում են գործը բացահայտվի, իսկ էն ժամանակ չէին ուզում։

Ովքե՞ր էին նման կոչեր անում, պարոն Փիլոյան։ Ես ոչ մի նման կոչ չեմ հիշում։

– Մեկը շատ հարգարժան մեր երկրի նախկին նախագահը՝ Լևոն Տեր-Պետրոսյանը։ Ես շատ լավ եմ հիշում, թե ոնց էր ասում՝ չօգնեք նախաքննությանը, ցուցմունք չտաք։ Հիմա ես ձեզ ուզում եմ մի հարց տալ՝ էդ տարածքը, որտեղ  տեղի են ունեցել 10 սպանությունները, այնտեղ ովքե՞ր էին գտնվել. մի կողմից՝ ցուցարարներ, մյուս կողմից՝ ոստիկանություն։ Հո չեզոք մարդիկ այդտեղ չե՞ն եղել։ Բա էդ ամեն սպանվածի, սպանողի կողքը մարդիկ են եղել, ցուցարարներ, սպանվածի ընկերները, հարազատները, իրեն ճանաչող մարդիկ։ Գոնե մի դեպքով մեկը չեկավ ու չասեց, թե դեպքը ինչպես կատարվեց։ Չե՞ք գտնում, որ այստեղ կազմակերպված բան կար։ Ես ասեմ, որ կար։ Այն ժամանակ մարդիկ, որ կոչ էին անում ցուցմունք չտալ, չօգնել նախաքննությանը, իրենց ուզածին հասան։

– Պարոն Փիլոյան, Դուք կարո՞ղ եք որևէ հղում ցույց տալ, փաստ բերել, որ Տեր-Պետրոսյանի կողմից նման կոչ է արվել մարտի 1-ի ցույցերի մասնակիցներին։

– Ես դա շատ լավ եմ հիշում։ Եվ հետո, ես ձեզ մի կարևոր բան ասեմ՝ նայեք տեսեք՝ Մարտի 1-ի արդյունքում ով շահեց,  և ով տուժեց։

– Եվ Ըստ Ձեզ՝ ո՞վ է շահել կամ տուժել։

– Ասեմ՝ Փաշինյան Նիկոլը,  Սասունը, Արզումանյան Ալիկը, Քոքոբելյան Խաչիկը, Ջհանգիրյան Գագիկը։ Հենց նրանք հայտնվեցին Ազգային ժողովում։ Ես կարծում եմ, որ դա հենց Մարտի 1-ի արդյունքում հնարավոր եղավ։

Պարոն Փիլոյան, մարտի 1-2-ի դեպքերի վերաբերյալ տասնյակ տեսանյութեր, տեսագրություններ կան, որտեղ պարզ երևում է, թե ով է կրակել, որտեղից։ Բացի այդ, մի քանի հարյուր մարդ է հարցաքննվել։ Եվ հետո, Փաստահավաք խումբն իր զեկույցներում  ամբողջությամբ բացահայտել ու ներկայացրել էր, թե ինչն ինչպես է եղել, ով է հրաման տվել, ում հրամանով են գործել։ Չե՞ք կարծում, որ եթե նախաքննական մարմինը պատշաճ քննություն տաներ, վաղուց այս գործը բացահայտված և մեղավորները պատժված կլինեին։

– Գոնե հիմա՝ այսքան տարի անց, վերլուծություններում պետք է օբյեկտիվ լինել։ Դուք ինչ գիտեք՝ ով ինչ է ասել։ Ես էլ ասում եմ, որ ձեր նշած հարյուրավոր հարցաքննվածներից որևէ մեկը չի  եկել ու ասել, որ տեսել է, թե ինչպես են սպանել  իր ընկերոջը։

Բայց հանցագործությունը բացահայտելը  իրավապահ մարմինների պարտավորությունն է։ Ձեր ասածից ստացվում է, որ իրավապահներն ամեն ինչ արել են, բայց հանցագործությունը չի բացահայտվել, քանի որ մարդիկ ցուցմունք չեն տվել ու ասել, թե ով ում է սպանել։ Եվ հետո, հենց միայն Մարտի 1-ի զոհերի հարազատները իրենց բոլոր ցուցմունքներում հստակ անուններ են նշել, թե ով է հրաման տվել, ով է կատարել այդ հրամանը, ովքեր են իրական պատասխանատուները։ Ինչո՞ւ դրանց ընթացք չի տրվել։

– Ես չեմ բացառում, որ նախաքննությունն էլ է ունեցել թերություններ։ Բայց փաստը մնում է փաստ, որ ամբողջ հանրության աչքի առաջ 10 մարդ է սպանվել, և դա համարվում է չբացահայտված հանցագործություն։

Դա իրավապահ համակարգի, քաղաքական իշխանությունների ամոթը չէ՞։

– Նաև։ Այո։ Բայց դրա համար եղել են օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներ։ (Փիլոյանը, սակայն, չցանկացավ բացել փակագծերը և նշել այդ պատճառները, հատկապես սուբյեկտիվ պատճառները)։

Պարոն Փիլոյան, հատկապես ԱԺ լսումներից հետո շատ է կարևորվում Մարտի 1-ի գործով Ռոբերտ Քոչարյանին հարցաքննելու անհրաժեշտությունը։ Դուք նման անհրաժեշտություն տեսնո՞ւմ եք։

– Ես չգիտեմ՝ Ռոբերտ Քոչարյանը այդ կապակցությամբ ինչ ցուցմունք պետք է տա, ինչի կապակցությամբ պետք է հարցաքննվի, բայց եթե  նախաքննական մարմինը գտնում է, որ Քոչարյանի հարցաքննությունը թեկուզ մի աննշան  լույս կարող է սփռել գործի վրա, իհարկե, Քոչարյանը պետք է հարցաքննվի։

– Դե, օրինակ, Քոչարյանը այդ ժամանակ հայտարարեց, որ «ընդդիմադիրները ավտոբուսի հետևից դուրս են գալիս, ավտոմատով կրակում են ու պախկվում են ավտոբուսի հետևը»:

– Ինքը դեպի վայրո՞ւմ էր եղել, որ նման բան էր ասում… Դեպքերից շատ է անցել, բայց ես ամենաշահագրգիռ մարդկանցից եմ, որ մարտի 1-ը բացահայտվի։ Ես ուզում եմ կազմակերպիչներից սկսած՝ իրական մեղավորները հայտնի դառնան։ Ժողովուրդը ճիշտ հասկանա, թե ինչ է եղել, շահարկումների վերջը տրվի։ Ամոթ ա, մարդկանց արյան վրա բազարներ են արվում, շահարկումներ են անում։ Ամեն մարտի 1-ից մի շաբաթ առաջ հիշում են Մարտի 1-ը, բա տարվա մնացած հատվածը ինչո՞վ են զբաղված։

Դուք Մարտի 1-ի գործը հսկող դատախազն էիք, բավական շատ ինֆորմացիայի եք տիրապետում։ Հիմա արդեն չե՞ք կարող ասել, թե ով էր Մարտի 1-ի կազմակերպիչը։ Կամ հիմա ՀՔԾ-ն որտեղի՞ց պետք է սկսի, որ հասնի կատարողներին։

– Միգուցե  այն ժամանակ որոշակի մտքեր կարող էի հայտնել, բայց այս տարիներին էնպես եմ անջատվել, էնպես եմ հեռացել էդ ամեն ինչից, որ  ոչինչ չեմ կարող ասել։ Օրինակ՝ էս զրույցից հետո մի 3 օր էլ պետք է, որ ես  վերականգնվեմ։ Չեմ ուզում հիշել էդ ամեն ինչը։ Բայց ուրախ կլինեմ, որ ՀՔԾ-ն ինչ-որ բան բացահայտելու հիմքեր ունենա։ Ես խորը հարգանք եմ տածում այդ ծառայության և ծառայության պետի նկատմամբ։ Ես նրանց պրոֆեսիոնալիզմին վստահում եմ։

Մասնագետներն ասում են, որ որքան հանցագործության կատարման ժամանակն անցնում է, այնքան դժվարանում է գործի բացահայտումը։

– Բնական է։ Տաք հետքերով հանցագործությունը բացահայտելը մի բան է, տարիներ անց՝ այլ բան։ Բայց դա չի նշանակում, որ եթե հանցագործությունը տաք հետքերով չի բացահայտվել, ապա տարիներ անց չի կարող բացահայտվել։ Պետք չի հուսահատվել, ձեռքերը ծալել և գործը փակել։ Նախաքննական մարմինը անընդհատ պետք է  աշխատի մինչև մեղավորներին գտնի ու նրանց օբյեկտիվ ու արդարացի պատժի ենթարկի։

Պարոն Փիլոյան, Դուք նախկինում հայտարարել էիք, որ «Չերյոմուխա-7» զինատեսակով 2008 թվականի Մարտի 1-ին Գոռ Քլոյանին, Տիգրան Խաչատրյանին, Արմեն Ֆարմանյանին սպանած ոստիկաններին բացահայտելը անհնար է: Հիմա է՞լ եք նույն կարծիքին։

– Դա ես չէի ասում, դա ասում էին ամբողջ աշխարհի փորձագիտական կազմակերպությունները՝ ընդհուպ իռլանդացի պարոն Լորդ Ջորջ Պրսկոտը։ Նա ասաց, որ աշխարհում կա մի իռլանդացի մասնագետ, որը կարող է նույնականացնել։ Այն ժամանակվա գլխավոր դատախազը գրեց իռլանդացուն, ամեն ինչ խոստացավ՝ ծախսերը փոխհատուցել, հրավիրել մեզ մոտ, բայց նա էլ եզրակացություն տվեց և ասաց, որ հնարավոր չէ դրանք նույնականացնել։ Նման եզրակացություն տվեց ընդհուպ «Չերյոմուխա» արտադրող գործարանը։ Բայց, կրկնում եմ, ես այլևս չեմ ուզում խոսել, հիշել այդ դեպքերը։ Ես ինձ անջատել եմ այդ ամեն ինչից։

Իսկ Դուք հիմա ինչո՞վ եք զբաղվում։

– Ծառ եմ ջրում, մեղու եմ խնամում, թռչուն եմ խնամում։ Եկեք, ձեզ անարատ՝ էկո սննդամթերքով կհյուրասիրեմ, կհասկանաք, որ ճիշտը սա է։

Իսկ ցանկություն չկա՞ վերադառնալու համակարգ։

– Բնավ։ Ու շատ եմ խնդրում, ինձ մոռացեք։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում