Գերմանիայի Ներքին գործերի նոր նախարար Հորստ Զեեհովերը հայտարարել է, որ իր կարծիքով «մահմեդականությունը տեղ չունի» Գերմանիայում: Նման դիրքորոշումը կտրուկ հակասում է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի քաղաքականությանը, հաղորդում է BBC- ն:
Բոլորովին վերջերս Ներքին գործերի նախարարի պաշտոնում նշանակված Զեեհովերն արդեն վաղուց ակտիվորեն քննադատում է փախստականների նկատմամբ Մերկելի քաղաքականությունը և այժմ ներկայացրել է խնդիրը լուծելու իր տեսակետը:
Նրա խոսքերը կարող են դիտվել որպես ընտրությունների ձայների մի մասը ետ վերադարձնելու փորձ, որոնք խորհրդարանական ընտրություններում աջակցել են «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությանը:
Նշենք, որ 2015թ.-ին, երբ սկսեցին աճել հականերգաղթային տրամադրությունները, Մերկելը հայտարարեց, որ իր կարծիքով իսլամը Գերմանիայի մի մասն է կազմում՝ կրկնելով նախկին նախագահ Քրիստիան Վուլֆի խոսքերը: