Friday, 19 04 2024
Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է պետությանը
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին
11:30
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
11:15
Նավթի գներն աճել են – 18-04-24
11:00
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
10:45
Իրանում տեղի ունեցած պայթյուններից հետո իրավիճակը կայուն է. ԶԼՄ-ներ
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան վիրավորներ
10:15
Իրանը, Իրաքը և Սիրիան կպայքարեն ահաբեկչության դեմ
Ինչ է հայտնի Իսրայելի կողմից Իրանի հարվածի մասին
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
10:01
Սպահանում ավերածություններ կամ դժբախտ պատահարներ չենք ունեցել․ բանակի հրամանատար
Վատ նորություն՝ ռուսները հենց այնպես դուրս չեն գա, կտեղակայվեն սահմանին՝ միջանցքը հսկելու
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին
Թբիլիսիում ամեն վայրկյան իրավիճակը փոխվում է. նոր զարգացումներ
Սպասվում է կարճատև անձրև
Ռուսների պլան Բ-ն չաշխատեց. մենք դառնում ենք Արևելյան Եվրոպա
Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը. «Հրապարակ»
Ինչո՞ւ ուղղաթիռով. «Հրապարակ»
ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»
Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին». «Հրապարակ»
Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց. «Հրապարակ»
Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
Երեւանի կարեւոր, բայց ուշացած արձագանքը
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին

Հաջորդ պատերազմը կհանգեցնի զանգվածային ավերումների, մեծ թվով զոհերի և ողբերգության

Իրադրությունը Լեռնային Ղարաբաղի շուրջ ավելի շատ մոտ է պատերազմին, քան խաղաղությանը: Ադրբեջանի նախագահ Ալիևը կարող է գայթակղվել և փորձել կրկնել ապրիլյան հարձակումը, բայց ավելի վտանգավոր է պատահական կամ սխալ հաշվարկի պատճառով սկսված հակամարտությունը. «Առաջին լրատվական»-ի հետ հարցազրույցում նշեց «Կարնեգի Եվրոպա» հիմնադրամի ավագ գիտաշխատող, Հարավային Կովկասի հարցերի փորձագետ Թոմաս դե Վաալը՝ ավելացնելով, որ ոչ ոք չի կարող կանխատեսել հաջորդ հնարավոր պատերազմի ընթացքը: Միակ բանը, որ կարելի է վստահաբար ասել, այն է, որ կլինեն զանգվածային ավերումներ և մեծ թվով զոհեր: Փորձագետը ներկայացրել է իր տեսլականը, թե ինչ մոդելով կարելի է հասնել ղարաբաղյան հիմնախնդրի հանգուծալուծմանը: Դե Վաալի խոսքերով՝ առաջին հերթին պետք են անվտանգության լուրջ երաշխիքներ, որոնք կպաշտպանեն Լեռնային Ղարաբաղի հայերին և թույլ կտան ադրբեջանցիներին վերադառնալ հարակից շրջաններ:

– Պարոն դե Վաալ, Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ Ալիևը որոշեց փոխել Ադրբեջանի նախագահի ընտրությունների օրը: Նա փորձում է զուգահեռել Ադրբեջանի ընտրությունները Ռուսաստանում, Հայաստանում կայանալիք ընտրական գործընթացների հե՞տ: Ի՞նչ կապ ունի այս քայլը Ղարաբաղյան հակամարտության հետ:

Ես այդպես չեմ կարծում: Կարծում եմ՝ նա փոխեց ընտրությունների ամսաթիվը, որովհետև կարող էր, ուներ այդ հնարավորությունը: Ինչո՞ւ սպասել, եթե տնտեսական վիճակն Ադրբեջանում այսօր բարենպաստ է, և հաջորդ վեց ամիսներին շատ բան կարող է փոխվել տնտեսության, անվտանգության ոլորտներում, ուստի նա որոշեց ավելի շուտ անցկացնել ընտրությունները: Դա անակնկալի բերեց ընդդիմությանը, նրանք չկարողացան ինքնակազմակերպվել: Այս քայլով նա պարզապես հեշտացրեց իր կյանքը: Սա է հիմնական պատճառը: Իհարկե, կան որոշ նրբերանգներ, բայց հիմնական պատճառը սա է:

– Ադրբեջանի արտգործնախարար Մամեդյարովը հայտարարել է, որ ապրիլին կայանալիք նախագահական ընտրություններից հետո բանակցությունները Ղարաբաղի հարցի շուրջ ակտիվանալու են: Պիտի սպասենք բանակցությունների ակտիվացո՞ւմ, թե՞ ընդհակառակը՝ հակամարտության սրացում:

– Դժբախտաբար, իրադրությունն ավելի մոտ է պատերազմին, քան խաղաղությանը: 2016 թ. ապրիլից հետո հռետորաբանությունը ավելի ագրեսիվ է դարձել, շփման գիծն ավելի ռազմականացվել: Բայց այս գործընթացը կառավարում են երկու երկրների ղեկավարները՝ Իլհամ Ալիևը և Սերժ Սարգսյանը, և եթե ղեկավարները փոխեն իրենց միտքը, իրավիճակն էլ կարող է շատ արագ փոխվել: Եթե նախագահ Ալիևն իր վերընտրությունից հետո որոշի, որ ուզում է ակտիվացնել բանակցային գործընթացը, ապա շատ բան կարող է անել: Բայց եկեք սպասենք և տեսնենք: Ես շատ լավատես չեմ, թեև ամեն ինչ էլ հնարավոր է:

– Ի՞նչ այլ գործոններ կան, որոնք կարող են հրահրել պատերազմ: Ինչո՞ւ պիտի Ալիևը որոշի նոր պատերազմ սկսել, եթե Ապրիլյան պատերազմի ընթացքում լուրջ հաջողությունների չհասավ:

– Կարծում եմ՝ Ադրբեջանը որոշ հաջողությունների հասավ Ապրիլյան պատերազմի ընթացքում: Դա առաջացրեց հայրենասիրական մեծ զգացմունքներ երկրում, ժողովուրդը համախմբվեց ղեկավարության շուրջ, ուստի դա տվեց որոշ դրական արդյունքներ Ալիևին: Այդ պատճառով նա կարող է գայթակղվել և փորձել կրկնել դա, եթե ուզում է բարձրացնել իր իշխանության լեգիտիմությունը: Բայց ես կարծում եմ, որ նախագահ Ալիևը զգույշ կլինի: Ինչո՞ւ դիմել ռիսկի, եթե դա կարող է վատ հետևանքներ ունենալ: Ինձ ավելի շատ անհանգստացնում է հակամարտության պատահական բռնկումը սխալ հաշվարկի պատճառով, ոչ թե կանխամտածված գործողությունները: Եթե ինչ-որ միջադեպ տեղի ունենա, տեղի հրամանատարությունը կարող է արագ արձագանքել, և իրավիճակը կարող է շատ արագ դուրս գալ վերահսկողությունից:

– Ձեր կարծիքով՝ ինչպե՞ս կավարտվի հաջորդ պատերազմը:

– Ոչ ոք չի կարող կանխատեսել, թե ինչպես կընթանա հակամարտությունը: Միակ բանը, որ մենք կարող ենք կանխատեսել, այն է, որ կլինեն զանգվածային ավերումներ, մեծ թվով զոհեր և ողբերգություն: Մի օր մի կողմը կարող է հաջողության հասնել, մյուս օրը՝ մյուս կողմը: Բայց կարծում եմ՝ միակ բանը, որ կարող ենք կանխատեսել, այն է, որ կլինեն անմեղ զոհեր:

– Ատելության քաղաքականության մասին: Ինչո՞ւ է Ադրբեջանի ղեկավարությունը ընտրությունների նախօրեին սաստկացնում ռազմատենչ հռետորաբանությունը: Այդ հայտարարությունները Ղարաբաղը մեկ շաբաթում գրավելու, Երևանը վերադարձնելու մասին միայն ներքին լսարանի համար են արվում, թե՞ դրանք կարող են նաև կենսագործվել և վերածվել իրական գործողությունների շփման գծում:

– Կարծում եմ՝ սա հիմնականում ներքին քաղաքականություն է: Ղարաբաղյան գործոնը համախմբում է բնակչությանը: Նախագահը խաղարկեց հայրենասիրական խաղաքարտը: Խոսելով Երևանը վերադարձնելու մասին՝ իրականում նա դիմում էր բնակչության մի լայն խմբի՝ հայտնի որպես «երազներ» (Երևանի ադրբեջանցիներ,- խմբ.): Սրանք այն մարդիկ են, ովքեր եկել են Հայաստանից:

Երկու բան կարելի է ասել Ադրբեջանում այս ագրեսիվ տրամադրությունների մասին: Առաջինը, ստատուս-քվոն չի գոհացնում Ադրբեջանին: Հայաստանում երբեք չպետք է մոռանան սրա մասին: Նրանք կորցրել են տարածքներ, շատ մարդիկ կորցրել են իրենց տները, ուստի ստատուս-քվոն ձեռնտու չէ Ադրբեջանին: Նրանք միշտ փորձելու են փոխել և ապակայունացնել ստատուս-քվոն: Երկրորդը, ռազմատենչ հռետորաբանությունը ոչնչացնում է ընդդիմությանը: Ընդդիմությունը Ադրբեջանում ևս ազգայնական է, ինչը նշանակում է, որ նախագահը կարող է լինել ազգային առաջնորդ, եթե կիրառում է նման հռետորաբանություն: Երրորդ հանգամանքն այն է, որ նման հայտարարությունները, իհարկե, վնասում են խաղաղության գործընթացը և բարդացնում են կյանքը, բայց սա է տխուր իրականությունը:

– Կա՞ն արդյոք հնարավորություններ առաջընթացի հասնելու բանակցային պրոցեսում: Ի վերջո, ինչպե՞ս եք պատկերացնում հակամարտության վերջնական կարգավորումը: Ի՞նչ մոդելով կարող է լուծվել հիմնախնդիրը:

– Կարծում եմ՝ հիմնախնդիրը կարող է լուծվել միայն այն դեպքում, եթե լինեն անվտանգության զանգվածային երաշխիքներ, որոնք կպաշտպանեն Ղարաբաղի հայերին մնալու այնտեղ, որտեղ այսօր ապրում են, և հնարավորություն կտան ադրբեջանցի փախստականներին վերադառնալու իրենց բնակավայրերը: Ուստի անհրաժեշտ է իրականացնել անվտանգության մեծ օպերացիա և հետաձգել կարգավիճակի հարցը՝ որքան հնարավոր է երկար: Այսպիսով, Ղարաբաղի հայերը կունենան այն դե ֆակտո կարգավիճակը, որն ունեն այսօր, ադրբեջանցիները կկարողանան վերադառնալ Լեռնային Ղարաբաղի շրջակա շրջանները, և կարգավիճակի հարցը կհետաձգվի: Սա է միակ հնարավոր մոդելը, որը կգոհացնի երկու կողմերին, բայց կողմերից ոչ մեկն այս պահին պատրաստ չէ դրան:

– Խնդիրը հակամարտության կարգավորման մեթոդաբանությունն է: Փուլայի՞ն, թե՞ փաթեթային մոտեցմամբ պետք է իրականացվեն այդ քայլերը:

– Կարծում եմ՝ միակ ըմբռնելի մեխանիզմը քայլ առ քայլն է, երբ սկսում ես նախ լուծել որոշ հեշտ հարցեր, մինչև անցնես ավելի մեծ խնդիրների:

– Բայց հայերը գոհ չեն փուլային լուծման տարբերակից:

– Գիտեմ: Բայց մյուս կողմից, կարծում եմ, առաջին քայլը պետք է լինի անվտանգության մեծ երաշխիքների տրամադրումը Ղարաբաղի հայերին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում